Posted in Մայրենի 5

Գարնանամուտ

  1. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

Գարունը եկավ,

Ծաղիկներն ու տերևները ծաղկեցին,

Կենդանիները արթնացան,

Եղանակը փոփոխվեց,

Եղանակը տաքացավ,

Լեռների ձյունը հալվեց,

Օրերը երկարացավ,

Երեխաները դուրս եկան քայլելու,

հեծանիվ քշելու և խաղալու։

Սերո Կարագուլլյան

Posted in Մայրենի 5

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Posted in մաթեմ 5

Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը՝ թվերը պարզ արտադրիչներով վերլուծելով

Դասարանական առաջադրանքներ

1․Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրա բաժանարարները

36=1, 2, 3, 4, 6, 9, 12, 18, 36

45=1, 3, 5, 9, 15, 45

64=1, 2, 4, 8, 16, 32, 64

78=1, 2, 3, 6, 13, 26,  39, 78

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

8 և 14=56

68 և 12=204

16 և 36=144

125 և 35=875

3․ Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

39 և 65=13

36 և 48=12

42 և 105=21

111 և 185=37

4․ Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

25 և 85=425

49 և 28=196                 

22 և 33=66

105 և 35=105

5․Ամենաշատը քանի՞ միատեսակ նվեր կարելի է պատրաստել 96 կոնֆետից և 36 խնձորից։ 288 միատեսակ նվեր

Տնային առաջադրանքներ

1Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրա բաժանարարները

102=1, 2, 3, 6, 17, 34, 51, 102

124=1, 2, 4, 31, 62, 124

327=1, 3, 109, 327

400=1, 2, 4, 5, 8, 10, 20, 40, 50, 80, 100, 200, 400

2 Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

18 և 26= 234

108 և 42=756

25 և 40=200

58 և 86=2494

44 և 64=704

3 Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

96 և 224=16

125 և 500=125

124 և 186=62

333 և 777=111

306 և 714=102

4 Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

42 և 64=1344

14 և 27=378

72 և 80=720

49 և 77=539

128 և 24=384

Posted in մաթեմ 5

Բաղադրյալ թվի վերլուծումը պարզ արտադրիչների

Դասարանական առաջադրանքներ

1 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․

36=3.3.2.2

369=123.3

2 Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․

48=2.2.2.3.2

75=5.5.2

258=43.3

1000=5.5.2.5.2.2

303=101.3

800=5.5.2.2.2.2.2

3 Թիվը վերլուծվում է երկու պարզ արտադրիչների, որոնցից մեկը միանշ թիվ է, իսկ մյուսը՝ երկնիշ։ Արտադրիչների տարբերությունը 4 է։ Գտե՛ք այդ թիվը։

11-7=4

4 Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․

8 և 12=24

10 և 25=50

5 Մի քառակուսու պարագիծը 14 սմ է, իսկ մյուսինը՝ 50 սմ։ Քանի՞ սանտիմետրով է քառակուսիներից մեկի կողմը մյուսի կողմից մեծ։

Տնային առաջադրանքներ

1 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․

81=3.3.3.3

120=5.3.2.2.2

2 Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․

92=23.2.2

108=3.3.3.2.2

625=5.5.5.5

1024=2.2.2.2.2.2.2.2.2.2

704=11.2.2.2.2.2.2

888=111.2.2.2

3 Մի թվի պարզ բաժանարարներն են 2-ը, 5-ը և 7-ը։ Գտե՛ք այդ թիվը եթե հայտնի է, որ այն 125-ից մեծ չէ։

4 Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․

18 և 24=72

48 և 60=240

5 Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։

Posted in Մայրենի 5

Նվարդ Թումանյանի հուշերից․․․

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:

Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Posted in Uncategorized

Պարզ և բաղադրյալ թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Ո՞րն է ամենափոքր բաղադրյալ թիվը։ 4

2․ Գտե՛ք այն բոլոր պարզ թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում անհավասարությունը ճիշտ կլինի։

8×2<72

8×3<72

8×5<72

8×7<72

3×2<99

3×3<99

3×5<99

3×7<99

3. Ի՞նչ թվով պետք է բազմապատկել 18-ը, որպեսզի արտադրյալը 300-ով մեծ լինի 3300-ից։

3300+300=3600

3600:18=200

4․ 2-ը և 3-ը պարզ թվեր են, որոնց տարբերությունը հավասար է 1-ի։ Կա՞ արդյոք պարզ թվերի ուրիշ այդպիսի զույգ։

Չե։

5․ Հնարավո՞ր է 33 մատիտն այնպես բաժանել 4 աշակերտների մեջ, որ յուրաքանչյուրին բաժին ընկած մատիտների քանակը կենտ թիվ լինի։ 

Հնարավոր չե։

Տնային առաջադրանքներ

1․ Որոշե՛ք, թե 1, 95, 211, 348, 47, 491, 653, 651, 83, 900 թվերից որոնք են պարզ։

211, 47, 491, 653, 651, 83։

2․ Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

(25, 35)=5

25=1, 5, 25

35=1, 5, 7, 35

(1, 82)=1

1=1

82=1, 2, 41, 82

(18, 24)=6

18=1, 2, 3, 6, 9, 18

24=1, 2, 3, 4, 6, 8, 12, 24

(64, 68)=4

64=1, 2, 4, 8, 16, 32, 64

68=1, 2, 4, 17, 34, 68

(93, 36)=3

93=1, 3, 31, 93

36=1, 2, 3, 4, 6, 9, 18, 36

(66, 32)=2

66=1, 2, 3, 6, 33, 66

32=1, 2, 4, 8, 16, 32

3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է։ Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը։

72:8=9 սմ

4․ 29, 44, 81, 37, 123, 1, 673, 625, 769, 602, 827 թվերից առանձնացրեք՝

պարզ թվերը՝ 29, 37, 123, 1, 673, 769, 827

բաղադրյալ թվերը՝44, 81, 1, 602

5․ Խանութ բերեցին 53 արկղ արևածաղկի ձեթ՝ ամեն արկղում 18շիշ։ Մեկ շաբաթում այդ ձեթից վաճառվեց 486 շիշ։ Քանի՞ արկղ ձեթ մնաց չվաճառված։

53.18=954

954-486=468 շիշ

468:18=26 արկղ

Posted in Մայրենի 5

Մի սուտ պատմություն՝ Քայլող շենքը

Մի որ գնում էյի ֆութբոլ խաղալու, նկատեցի երկնքից փողեր էին թափվում։

Ամպերը իրար հետ կռվում էին, մի տարորինակ ձայներ էին լսվում։ Մի ամպ բարձրաձայն գոռում էր․

-Փողերս գնացին, գնացին։ Գանձանակիս մեջ կար 1միլիոն դրամ։ Էլ չմնաց։

Ու ես ցած իջա, հավաքեցի փողերը ու դարձա հարուստ։

Ու գնացի ընկերներիս մոտ։

Posted in Բնագիտություն 5

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը:

Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

  1. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով

  1. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը:

  1. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: