Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը
Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.
― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։
Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.
― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։
Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…
Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…
Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։
- Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
Բարոն Մյունխհաուզենի արկածները` Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը, հեղինակը՝ Բարոն Մյունխհաուզենի։
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Պատմող՝
Մյունխհաուզեն՝ խոշոր քթով ծերուկ, անիմաստ բաներ խոսող, ստախոս։
Անցորդներ՝
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Ծիծաղելի, բայց անիմաստ։