Posted in հայրենագիտություն 5

Ամառը իր հետ բերում է նոր բացահայտումներ

  1. Google earth ծրագրով քարտեզագրեք ձեր անցած ուղին
  2. Տեղանունների ծագումնաբանություն, ավանդապատում
  3. Շրջապատող լեռներ, լեռնաշղթաններ, գետեր, լճեր(եթե ոչ լիարժեք եք տիապետում այդ տեղեկությանը,կարող եք օգտվեք համացանցից)
  4. Մշակութային կոթողներ(իրենց պատմություններով)
  5. Հավաքեք հետաքրքիր տեղեկություններ տվյալ վայրի և բնակչության մասին(ովքե՞ր են, որտեղի՞ց են եկել, ի՞նչ սովորություններ ունեն, տվյալ տարածքում ինչո՞վ են զբաղվում)

Ամփոփում- այս ճամփորդությունը հնարավորություն կտա յուրաքանչյուրիս բացահայտել Հայրենիքի գաղտնիքները, նաև արժեվորել այն ինչը որ մենք ունենք։

Posted in Բնագիտություն 5

Իմ երկրագործական ամառը

Ուսումնական ամառ նախագծի նպատակն է սովորողները  երկագործական աշխատանքերի մասնակից լինեն  (բերքահավաք, խոտհունձ ) :
Սովորողները օգնեն  ծնողներին, տատիկին, պապիկին բակային աշխատանքներ  և  բերքահավաք  իրականացնելիս :
Եթե սովորողները գտնվում են գյուղում, ինչ գյուղատնտեսական աշխատանքներ են  կատարում, կարող են նկարագրել, որպեսզի իրենց ընկերներն էլ տեղեկանան իրենց կատարած աշխատանքների մասին

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

Երկրագործական աշխատանքներ և միջավայրի խնամք իրականացնել:
Նախագծի ընթացքը նկարագրել պատումի, տեսանյութի տեսքով և աշխատանքներ հրապարակել բլոգում:

Posted in Մայրենի 5

Ամառային հանգիստ

Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին( լավ կլինի` քեզ մոտ մի փոքրիկ նոթատետր ունենաս, որտեղ կարող ես գրառումներ անել, պատմել այդ պահին քո զգացողությունները, ապրումները ), լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Posted in Մայրենի 5

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Բարոն Մյունխհաուզենի արկածները` Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը, հեղինակը՝ Բարոն Մյունխհաուզենի։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Պատմող՝

Մյունխհաուզեն՝ խոշոր քթով ծերուկ, անիմաստ բաներ խոսող, ստախոս։

Անցորդներ՝

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ծիծաղելի, բայց անիմաստ։