Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու՝ Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։
«Սև բերդը» կառուցվել է 1834 թ.: Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։
«Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտը։ Գյումրեցիները «Սև բերդին» անվանում են «Սև Ղուլ»:
Երկու բերդերից և ոչ մեկը ռազմական գործողությունների չի մասնակցել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու համար։