Posted in Մայրենի 5

Դդմաշեն

Գեղարվեստի դպրոցից 5-1 դասարանի աշակերտներով դուրս եկանք առավոտյան ժամը 10։00-ին, դեպի Դդմաշեն։

Ճանապարհին շատ հետաքրքիր տեսարաններ, բնություն վայելեցինք։ Տեսանք Սևանը, զանազան այգիներ և տարբեր գյուղեր։

Հասանք Դդմաշեն դպրոց։ Մի քիչ քայլեցինք դպրոցում։ Դպրոցը շատ մեծ էր, գնացինք 5-րդ դասարան, և բոլորով միասինք ասմունքեցինք Ես Իմ Անուշ Հայաստանի։ Մեզ պատմեցին ցեղասպանության մասին։

Դուրս եկանք ֆութբոլի դաշտ, և ֆութբոլ խաղաքցինք, սակայն պարտվեցինք։

Գնացինք եկեղեցի, աղոթեցինք։ Այդտեղ ճաշեցինք ու նոր ընկերների հետ ծանոթացանք։