Posted in Մայրենի 5

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Ավախ

Կտրիճ Տղան

Անվախ Արեգը և նետը

  1. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:

աշխարհում= աշխարհ+ում

աղջկա=աղջիկ+ա

բանտում=բանտ+ում

արևից= արև+ից

Արեգը=Արեգ+ը

թևով=թև+ով

վիշապը=վիշապ+ը

Այգին=այգի+ն

ճամփեն=ճամփա+են

  1. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:

  • հավքն իր թևով
  • թռչելով

  • օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ
  • անհնարին է

  •  մեծ թիքեդ ականջդ կթողամ
  • կսպաննեմ

    1. Հատվածը պատմիր աղջկա անունից:

    Posted in Անգլ 5

    My house


    This is my house. It is very big. There are 4 rooms in my house. The living room. It is the biggest room in my house. There is a sofa, a TV, a table and chairs in the living room. We watch TV in the living room.
    There is a kitchen in my house. It is smaller than the living room. There is a stove and a fridge in the kitchen. My mother cooks in the kitchen.
    There are two bedrooms in my house. My parents’ bedroom is bigger than my bedroom. There is a big bed in my parents’ bedroom. My bed is smaller than their bed. There is a small table with my photo on it. There is a carpet on the floor. It is very soft. I sleep in my bedroom.
    There is a bathroom. It is not very big. It is the smallest room in my house. There is a bathtub, a sink and a toilet in the bathroom. We have a shower in the bathroom.
    Words to remember
    Living room-հյուրասենյակ
    bedroom-ննջասենյակ
    kitchen-խոհանոց
    bathroom-լոգասենյակ
    sofa-բազմոց
    an oven-գազօջախ
    a fridge-սառնարան
    carpet-գորգ
    floor-հատակ
    bathtub-լոգարան
    sink-լվացարան

    Posted in Մայրենի 5

    ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

    ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

    Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
    — Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
    Հետո միտք է անում ու ավելացնում.
    — Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
    Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:

    Արեգ, եղբայրներ, Հազար, Հավք, Արա, թագավոր, որդի, մարդ։

    1. Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:

    Գլուխ, այգու, ծառ, նժույգներ, զենքեր, վարդ, փուշ, ձի, տանը, ճամփա,

    ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

    -Որտե՞ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:

    Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
    — Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:
    — Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:
    — Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
    — Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
    Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.
    — Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
    — Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
    — Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
    — Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
    Արեգը առաջ է գալիս ու կանչում.
    — Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
    — Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:

    Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:

    1. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

    Ես կգնայի առաջի լայն ճանապարհից, որովհետև վտանգ չկա հաստատ ետ կվերադառնայի։

    1. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:

    Օրհնանք, օրհնել+անք կախարդանք, հրճվանք, զզվանք

    կախարդական, կախարդ+ական վաճառական, մտավորական, դպրոցական

    ծերունի, ծեր+ունի Արշակունի, Բագրատունի, Մարտունի

    1. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:

    սպիտակամորուս, սպիտակ+ա+մորուս բարդ բառ

    ճամփաբաժան, ճամփա+բաժան բարդ բառ

    պապիկ, պապ+իկ ածանցավոր

    այգի, պարզ բառ, արմատ

    հրեշ, պարզ բառ,արմատ

    1. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

    Մի օր այգի եկան երեկ եղբայրներ, իսկ ես նստած գիշեր, ցերեկ կծում էի կծիկով։

    -Բարի օր պապի, էդ ի՞նչ ես անում։

    -Գիշեր- ցերեկ եմ կծում։ Գիշերը կծկում եմ, իսկ ցերեկը՝ պարզում։

    -Էս ճանպարհները ո՞ւր են տանում։

    -Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:

    Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, բայց ես ասացի․

    -Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
    — Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
    — Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդացի ես,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
    — Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
    Արեգը առաջ է գալիս ու կանչում.
    — Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
    — Դե որ էդպես է,- ասացի ես,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

    Posted in Մայրենի 5

    ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

    ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

    Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
    — Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
    Հող ու ջրի առատ Աստված
    Դու, որ էսքան բարիք ու փառք,
    Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
    Ստեղծել ես, փռել, լցրել,
    Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
    Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
    Էս աշխարհքից իմ որդին գնաց`
    Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
    Ու ինչպես որդիս իր մոր գրկին
    Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
    Նրանք էլ թող իրենց կյանքից
    Կարոտ գնան լիքն աշխարհքից.
    Դրախտ այգին կտրի չոր փուշ,
    Իրենք` գազան` չար ու ապուշ:
    Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

    Հարցեր և առաջադրանքներ՝

    1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։

    Ճառագած արև, շրթունքը ցամաք, լեզուն չորացած։

    1. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

    Որովհետև այգեպանները վատություն էին արել, արժանի էին այդ պատժին։

    1. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:

    Պտղաբեր, նորայգի, լույսաշխար, լուսամուտ, չարասիրտ։

    1. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:

    Արևոտ, անհող, ջրոտ։

    1. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

    Ձեռները, դռներդ, նրանք, իրենց, այգեպաններն, գազաններ, թավուտններն, իրար։

    ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

    Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
    — Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
    Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
    — Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
    — Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
    — Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

    Հարցեր և առաջադրանքներ

    Ի՛նքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ (4-5 հարց բու առաջադրանք)

    1․- Ընտրի՛ր քեզ դուր եկած հատվածը։

    2․- Գտի՛ր գոյականները։

    3․- Հորինի՛ր նոր ավարտ։

    4․- Գտիր օլայն բառարանից ցամաք բառի հականիշը։

    5․- Հորինի՛ր նոր վերնագիր։

    Posted in մաթեմ 5

    Թվաբանական օրենքներ  կոտորակների գումարման համար

    Դասարանական և տնային առաջադրանքներ

    1 Օգտագործելով կոտորակների գումարման օրենքները՝ հաշվեքառավել հարմար եղանակով․

    7/25+2/5+6/25=7/25+10/25+6/25=23/25

    9/32+7/4+15/32=9/32+56/32+15/32=/32

    16/18+1/3+7/18=16/18+6/18+7/18=28/18

    11/35+16/7+3/35= 11/35+80/35+3/35=94/35

    71/42+13/6+25/42=71/42+91/42+25/42=

    17/64+9/16+ 33/64= 17/64+36/64+33/64=86/64

    2. Ի՞նչ կոտորակներ պետք է գրել աստղանիշի փոխարեն․ որպեսզի ստացվի հավասարություն․

    ?=3/25+7/15+4/15=9+35+20/75=64/75

    ?=8/39+11/3+64/39=64+8+33/39=105/39

    ?=2/55+10/33+6/33=6+50+30/165=86/165

    ?=7/36+5/3+8/3=7+60+94/36=163/36

    ?=71/44+4/44+5/4=71+9+55/44=135/44

    ?=45/28+5/21+8/21=135+20+32/84=187/84

    3. Ուղղանկյունանիստի բարձրությունը դմ է, լայնությունը՝ դմ, իսկ երկարությունը բարձրության և լայնության գումարից ավելի է վերջինիս  մասով։ Որքա՞ն է ուղղանկյունանիստի երկարությունը։

    ?=45/14+10/7+8/65=l12+2925+1300/910=4337/910

    Posted in Մայրենի 5

    Խիղճը

    • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :

    Խիղճը մարդկային վատ զգացմունք է, ներքին գիտակցում է, բարոյական պատասխանատվության զգացում է։

    • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:

    Լինում է չի լոինում մի տատիկ է լինում։ Այս տատիկը թոռնիկ ուներ։

    Օրերից մի օր այս երեխան հիվանդնում է։ Տատիկնն ու թոռնիկը գնում են Հիվանդանոց։ Հիվանդանոցում տեղ չկար, սակայն տեսնում են մի սենյակ կա այնտեղ հիվանդանոցի տնորենն է գնած։ Տատիկը խնդրում է տնորենից, որպեսզի վեր կացի և իր տեղը զիչի թոռնիկին։ Սակայն անխիղճ բժիշկը տեղ չի տալիս հիվանդին։

    Տատիկը բարձրաձայն գոռում է հիվանդանոցոեւմ․

    —Ա՜յ անխիղճ բժիշկ։

    Posted in մաթեմ 5

    6/4/2021

    1)4․1/5=4/5

    3/7.5/2=15/14

    2)1/2+1/2+1/2+1/2+1/2=5/2

    2/5+2/5+2/5=2/15

    2/3+2/3+2/3+2/3+2/3+2/7=14/7

    3)15/14

    72/12

    75/42

    372/459

    728/312

    150/1610

    35/16+27/20=175/80+108/80=283/80

    143/24+15/48=286/48+15/48=301/48

    2765/60-105/12=2765/60-105/12=2765/60-525/60=2240/60

    884/98-873/392=3536/392-873/392=2663/39

    4) 25.(4/8+6/8+1/8)=5/2.11/8=55/16

    6/28+15/28=21/20

    84\84+77/77=924/924+924/924=1848/924

    20/12+21/12+6/12+22/12=69/12

    5)5.2/3=10/3

    3.7/2=21/2

    6)6/7+6/7+6/7+6/7=24/7

    8/3+8/3+8/3+8/3+8/3=40/3

    4/9+4/9+4/9+4/9+4/9=20/9

    7)35/36

    Posted in Մայրենի 5

    «Հազարան հավք»

    Արան թագավորն ու Անմահական այգին 

    Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

    էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

    Էսպես թագավորեց երկար ժամանակ։

    Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
    Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

    ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

    Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
    — Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
    Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
    Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
    Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

    Հարցեր և  առաջադրանքներ

    1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

    սիրտը ուզել-սիրտը քաշել

    սիրտը չհովանալ -սիրտը չբավարարվեց

    1. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։

    կարծր սիրտ, հարուստ սիրտ։

    1. Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:

    արևուլուսի-բարդ բառ

    բարություն-ածանցավոր

    անթառամ-ածանցավոր

    այգեպաններ-ածանցավոր

    քարսիրտ-բարդ բառ

    1. Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:

    աղքատ-հարուստ

    հիվանդանում-առողջանում

    գիշեր-ցերեկ

    1. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:

    Այգեպանները անաստված և անսիրտ էին։

    1. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

    Հուզվեցի որ տղան մեռավ։

    1. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:

    նրա մայրիկը եկավ և իր հետ բերավ ճանապարհին քաղեց խաղողները և տղան առողջաջավ։

    Posted in Մայրենի 5

    Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

    Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
    ― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
    ― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
    ― Քանի՞ տարով կվերցնեք։
    ― Տասը տարով։
    ― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
    տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
    ― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
    Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
    գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
    տարուց հետո։
    Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
    այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
    ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
    մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
    չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
    գերադասում։
    Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
    հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
    չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
    կվերցնես, շատ թե քիչ»։
    Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
    և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
    վերջացրու և ե՛կ»։
    Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
    Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
    ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
    հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
    — Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
    ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
    Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
    մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
    Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
    թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
    հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
    Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
    վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
    բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
    տեսնեք։
    Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
    երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
    Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
    վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
    — Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
    անգամ եք գալիս։
    — Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
    առողջությունը հարցնել։
    Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
    վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
    հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
    փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
    Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
    Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
    ― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
    Գալիս են հինգ-վեց հոգի։
    ― Ինչի՞ համար եք եկել և գնում։
    ― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
    Քահանան տեղը կանգնում է և ասում.
    ― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
    Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
    ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
    Կանչում են գործակատարին։
    Գալիս է գործակատարը։
    Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
    աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
    խղճին։
    Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
    հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
    Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
    Դահիճները տանում են կախելու։
    Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
    ― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
    վաճառականը։
    Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
    գանգատ չունե՞ս։
    ― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
    Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
    կախեն։
    Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
    Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
    Դահիճները տանում են վաճառականին կախելու։
    Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
    Տղան ձայն չէ հանում։
    Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
    Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
    Տղան լացակումած ասում է.
    ― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
    որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
    նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
    Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
    Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
    վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
    Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
    տալիս վաճառականի գանգատին։

    1. Սովդաքար — վաճառական
    2. Համքար — արհեստակից
    3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

    մինուճար- միհատիկ

    փեշակ- տնս Արհեստ:

    առավոտ- Լուսածագ

    վաղ- շուտ

    երեկո- Իրիկուն

    եղելություն- Իրողություն

    1. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:

    ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ- այսինքն որդուն հաջողակ տեսնի։

    ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին- այսինքն փողի մասին չի խոսում։

    1. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
    • վաճառականին- ինքնահավան, ստախոս
    • գործակատարին- հավատարիմ և աշխատասեր։