Posted in Մայրենի 5

Ինգնաստուգում

1/Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2/Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Նա աշխարհի ամենաբարի մարդն էր, սրինգ էր նվագում, քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում՝ հիվանդներին:

3/Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Մարդը փրկվեց գայլերից սրինգի մեղեդիով։

4/Վերնագրի՛ր տեքստը:

Սրինգ Նվագող Տղան։

5/Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհակալ, համաշխարհային։

Ճանապարհորդություն, ճանապարհային։

6/Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

ամենաբարի  բարդ բառ

սրինգն— արմատ

Նա -անձնական դերանուն

քաղցր — ածական

 մխիթարում էր– բայ

  անտառի — արմատ

սթափվեց-  բայ

կախարդական – ածական

7/Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր
 մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին։

8/Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա՝ մարդը

Ստորոգյալ՝ վերադառնում

9/Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:

մխիթարել, սփոփել

թշնամի, ոսոխ

պսպղալ, փայլել

10/Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099, Երկու հազար իննսունինը

37, երեսունյոթ

45, քառասունհինգ

766, յոթ հարյուր վաթսունվեց

84, ութսունչորս