Day: 06.04.2020
Easter
Ամփոփում
Բարև Ձեզ,
Ես Սերոն եմ։
Այս օրերին ստիպված ենք տանը մնալ քորոնայի պատճառով և առցանց կատարել մեր առաջադրանքները։
Շատ հաճելի օրեր են ինձ համար, ամբողջ օրը մայրիկիս, հայրիկիս և եղբորս հետ։
Առավոտ արթնանում եմ ժամը 8։00-ին կատարում մարզական ձևեր, հետո նախաճաշում։ Ժամը 10։30-ին սկսում եմ առաջադրանքներին հեռավոր ուսուցմամբ։
Ջանք եմ անում հասցնել կատարել առաջադրանքները։
Ընտանեկան նախագծից կատարել եմ Զատկական խոհանոցի նախագիծը, մայրենիից կատարել եմ ամեն բան, նույնպես՝ մաթեմատիկայից։ Իմ եղբոր հետ միասին կատարել ենք զատկվա ձեռային և տեսահոլովակով տեղադրել եմ իմ բլոգում։
Առաջադրանքները ավարտում եմ ժամը 18։00-ին և հետո իմ ժամանակը անցկացնում եմ իմ ընտանիքի հետ խաղալով տարբեր սեղանային խաղեր և ֆիլմեր դիտելով։
Շնորհակալություն ուսուցիչներին, տնօրենության և իմ մայրիկին։