Posted in Բնագիտություն 5

Հրաբուխ

լավա

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում , բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:

Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ:

2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:

3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ստորջրյա, ցեխային։

4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

 Ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:

5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

 Ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Posted in մաթեմ 5

Ուղղանկյունանիստ

1․ Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։

Ուղղանկյուններից։

2․ Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։

Նիստ, կող, և գագաթ։

3․ Ինչպիսի՞ ուղղանկյունանիստն  է կոչվում խորանարդ։

Այն ուղղանկյունանիստի, որ բոլոր կողերը իրար հավասար են։

4․ Թվե՛ք մի քանի առարկա, որոնք ուղղանկյունանիստի ձև ունեն։

Տիկնիկի տուփ, բարձահարկ շենք և աղյուս։

5․ Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը։

6 նիստ։

6․ Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը։

12 կող։

7․ Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը։

8 գագաթ։

8․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող ուղղանկյունանիստի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

9․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող խորանարդի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

Խնդիրներ․

1․ Նկարում պատկերված են ընդհանուր կենտրոնով երեք քառակուսիներ: Փոքր քառակուսու մակերեսը հավասար է 6-ի: Ինչի՞ է հավասար ստվերագրված տիրույթի մակերեսը:

2․ Մեծ սեղան ստանալու համար իրար միացրին հնգանկյան տեսք ունեցող մի քանի սեղան՝ ինչպես ցույց է տրված նկարում։ Սեղանի յուրաքանչյուր բաց կողմում կարող է նստել միայն մեկ մարդ։ Քանի՞ հատ այդպիսի սեղան պետք է միացնել իրար 50 մարդ տեղավորելու համար։

3․ Տեղափոխել 3 փայտիկ այնպես, որ ստացվի 5 հատ եռանկյուն։

(Եռանկյունները կարող են լինել նաև տարբեր երկարությամբ կողմերով և կարող են ներառված լինեն իրար մեջ:)

Posted in Մայրենի 5

Վարժ․ 92, 93, 94, 96, 97, 98

92․-  Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր։

Ա․ Թութ, կարմիր, փուշ, ոսկի տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ։

Բ․ Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր։

— թթենի

-կարմրոտ

-փշոտ

-ոսկյա, ոսկեղեն

-անտուն

-անգույն, գունավոր

-կաթնեղեն

-անխորհուրդ, խորհրդարան

93․- Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի՛ր։ Ինչպե՞ս կանվանես Բ խմբի մասնիկները։

Ա խումբ արմատը չի բաժանվում և արտահայտում է հիմնական իմաստը։

Բ խումբ ածանց բառից միանում է սկզբից կամ վերջից և նոր բառ կազմում, որը առանձին իմաստ չունի։

94․- Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր։

Ա․ Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ։

Բ․ Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ։

— գետակ

-կանչել

-անլույս, լուսավոր

-անգիր, գրավոր, գրել

-անսիրտ

-անմիտ, մտավոր

96- Տրված բառերից նորե՛րը կազմիր ակ, իկ, ուկ մասնիկներով ածանցներով։ Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին։

Ա․ Աստղ, աստղիկ

արկղ, արկղիկ

թիթեռ, թիթեռնիկ

թերթ, թերթիկ

գետ, գետակ

նավ, նավակ

դուռ(ն), դռնակ

թռչուն, թռչնակ

խոզ, խոզուկ

գառ(ն), գառնուկ

Բ․ Հայր, հայրիկ

մայր, մայրիկ

տատ, տատիկ

պապ, պապիկ

քաղցր, քաղցրիկ

անուշ, անուշիկ

որդի, որդյակ

տաք, տաքուկ

հարս(ն), հարսիկ

97․- Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ածանցից գծիկով բաժանի՛ր։

Ա․- շապիկ,

մկնիկ, մուկն+իկ

զատիկ,

ծաղիկ,

մայրիկ, մայր+իկ

աղջիկ,

շնիկ, շուն+իկ

փիսիկ,

գեղեցիկ,

կապիկ,

փոքրիկ, փոքր+իկ

սիրունիկ, սիրուրուն+իկ

կողիկ (կոտլետ),

թիթեռնիկ, թիթեռն+իկ                                                  

ծիտիկ, ծիտ+իկ

քթիկ,

տոտիկ, գիթ+իկ

մատիկ, մատ+իկ

Բ․- գնդակ, գունդ+ակ

գետակ, գետ+ակ

վանդակ,

ելակ,

կատակ,

նապաստակ,

առվակ, առու+ակ

զավակ,

բակ,

գուշակ,

որդյակ, որդի+ակ

դղյակ,

կտակ,

պատանյակ, պատանի+ակ

թիակ, թի+ակ

թակ,

բլրակ, բլուր+ակ

վարդակ, վարդ+ակ

սոխակ,

մահակ,

մոծակ,

Գ․- գայլուկ,

բուկ,

մանուկ,

գառնուկ, գառն+ուկ

ձագուկ, ձագ+ուկ

ձուկ,

ձիուկ, ձի+ուկ

բազուկ, բազ+ուկ

մուկ,

աղմուկ,

հատուկ,

մարդուկ, մարդ+ուկ

պոչուկ, պոչ+ուկ

վհուկ,

ձմերուկ

98․- Սխալները գտի՛ր և ուղղի՛ր։

Փոքրիկ՝ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին։

Փոքրիկ ձկնիկը, ջրիմուռների տակ էր թաքնվել։

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը։

Մի փոքրիկ՝ առվակ իջնում էր սարն ի վար։

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ։

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ։

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները։