Posted in Մայրենի 5

Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ 

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b-2

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

-ցնցոտիների- Մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր, գրգլյակ:

-դերվիշ- (փոխաբերական) Անհասկացող՝ բթամիտ մարդ:

-Շքախմբի-Բարձրաստիճան մարդկանց ուղեկցող պաշտոնական մարդկանց խումբ:

-անպատկառ- Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ:

-անվրդով- Չհուզված, անխռով, խաղաղ:

Posted in Անգլ 5

The pet store

George is at the pet store, looking at what kind of pet he might want to get for his birthday. George asked if he could have a horse, but his parents said no because horses are too big.

Ջորջի որջը կենդանիների խանութում է ՝ փնտրելով, թե ինչպիսի ընտանի կենդանիներ կարող է գնել իր ծննդյան օրվա կապակցությամբ: Georgeորջը հարցրեց, թե ինչու կարող է ձի ունենալ, բայց ծնողները պատասխանեցին, որ ոչ, քանի որ ձիերը չափազանց մեծ էին:

First, he sees dogs and cats. Baby dogs are called puppies. Baby cats are called kittens. George likes them because they are easy to take care of and can play a lot, but they will get bigger. George wants a small pet.


Նախ նա տեսնում է շներ և կատուներ: Նորածին շներին անվանում են քոթոթներ: Նորածին կատուները կոչվում են ձագեր: Georgeորջին դրանք դուր են գալիս, քանի որ նրանց խնամքը հեշտ է և շատ բան կարող են խաղալ, բայց դրանք ավելի ու ավելի են մեծանալու: Georgeորջը ցանկանում է փոքրիկ ընտանի կենդանուն:

Then George sees animals that have to live in a cage. He sees rabbits, guinea pigs, and mice. Mice are what you call more than one mouse. He likes these animals because they are small. Birds live in cages too. George sees a parrot and a canary. He likes them all, but he doesn’t want to clean the cage.

Հետո Georgeորջը տեսնում է կենդանիներ, որոնք ստիպված են ապրել վանդակում: Նա տեսնում է նապաստակներ, ծովախոզեր, մկներ: Մկներն այն են, ինչ դուք կոչում եք մեկից ավելի մուկ: Նրան դուր են գալիս այս կենդանիները, քանի որ դրանք փոքր են: Թռչունները նույնպես վանդակներում են ապրում: Georgeորջը տեսնում է թութակ և դեղձանիք: Նրան բոլորը դուր են գալիս, բայց չի ցանկանում մաքրել վանդակը:

George sees the animals in tanks. The tanks full of water have fish and turtles in them. He thinks about a goldfish but decides he likes the turtles more. There are also tanks with rocks and sand that have snakes, spiders, and scorpions, but George is afraid of them. George likes the turtles best, but they won’t fit in the little fishbowls. Turtles need bigger tanks, so they can swim sometimes and hide sometimes.


Georgeորջը կենդանիներին տեսնում է տանկերի մեջ: Ofրով լի տանկերում ձուկ ու կրիա կա: Նա մտածում է ոսկե ձկնիկի մասին, բայց որոշում է, որ կրիաներն ավելի շատ են սիրում: Կան նաև ժայռերով և ավազով տանկեր, որոնք ունեն օձեր, սարդեր և կարիճներ, բայց Georgeորջը վախենում է դրանցից: Georgeորջին ամենից շատ դուր են գալիս կրիաները, բայց դրանք չեն տեղավորվի փոքրիկ ձկնորսության մեջ: Կրիաներին ավելի մեծ տանկեր են պետք, այնպես որ նրանք կարող են երբեմն լողալ, իսկ երբեմն ՝ թաքնվել:

George decides he wants to get a turtle for his birthday. He buys a book on how to take care of a turtle and a list of what types of turtles the store has.

Ջորջը որոշում է, որ ցանկանում է կրիա ձեռք բերել ծննդյան օրվա առթիվ: Նա գնում է մի գիրք, թե ինչպես խնամել կրիային և մի ցուցակ, թե ինչ տեսակի կրիաներ ունի խանութը

Question 1:What kind of pet did George want, but his parents said no because they were too big?

a A Puppyb A Kitten A Horsed A Rabbit

Question 2:What kind of pet does NOT live in a cage?

a Guinea pigsb Mice/Mousec Rabbits Goldfish

Question 3:Which kind of pet did NOT scare George?

a The Snakes The Canariesc The Scorpionsd The Spiders

Question 4:What kind of pet did George decide he wanted to get for his birthday?a Goldfish Turtlec Parrotd Mouse

Posted in մաթեմ 5

Ուղղանկյուն

Դասարանական և տնային առաջադրանքներ

1 Ուղղանկյան կողմերից մեկը 3 սմ է, մյուսը` 7սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P=2.(3+7)=20 սմ2

S=3.7=21 սմ2

2Ուղղանկյան կողմերից մեկը 5 սմ է, մյուսը` 9սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P=2.(5+9)=28 սմ2

S=5.9=45 սմ2

3 Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը` 18սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P=2.(25+18)=86 սմ2

S=25.18=450 սմ2

4Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 3600 սմ2  է, իսկ կողմերից մեկը՝ 40սմ։

P=?                          

S=3600

S=40.?

3600:40=90

P=2.(40+90)=260 սմ2

5. Ուղղանկյան լայնությունը 23 մ է, իսկ երկարությունը լայնությունից մեծ է 7 մ-ով։ Որքա՞ն է ուղղանկյան մակերեսը։

B=23 մ

A=30 մ

S=a.b

S=30.23=690 սմ2

6.Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 16 սմ է։

P=?

P=2.(a+b)=2.16=32 սմ2

7. Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

Posted in Բնագիտություն 5

Երկրակեղևը կազմող ապարները

Երկրակեղևը կազմված է ապարներից, որոնք տարբերվում են իրենց ծագմամբ և հատկություններով: Ապարները լինում են կարծր և փխրուն:  Կարծր ապարներ են քարերը, քարածուխը, քարաղը, իսկ փխրուն ապարներ են  կավը, ավազը, տորֆը:

Ըստ իրենց ծագման՝ ապարները բաժանվում են երեք խմբի՝  մագմային, նստվածքային և ձևափոխված:
Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ  արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում  կամ մակերևույթի  վրա: Մագմային  ապարներ են գրանիտը, տուֆը, բազալտը  և  պեմզան:
Նստվածքային ապարներն առաջացել են ծովերի և  օվկիանոսների հատակին, ցամաքային իջվածքներում և  լեռների ստորոտներին: Դրանք հիմնականում գոյանում են մագմային և ձևափոխված ապարների քայքայման, տեղատարման և կուտակման հետևանքով: Այդպիսի նստվածքային ապարներից են ավազը, խճաքարերը,  աղը:
Ձևափոխված ապարները գոյացել են մագմային և նստվածքային ապարներից, որոնք երկրակեղևում առաջացող բարձր  ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ փոխել են իրենց սկզբնական հատկությունները: Ձևափոխված ապարի օրինակ են մարմարը, բյուրեղային թերթաքարերը:Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Օգտակար հանածոների գտնվելու վայրը կախված է երկրակեղևի կառուցվածքի առանձնահատկություններից, ապարների և հանքանյութերի առաջացման պայմաններից: Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են: Մետաղների հանքերը հիմնականում կապված են մագմային և ձևափոխված լեռնային ապարների հետ:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

Շինանյութ                 վառելիք                           մետաղ                    թանկարժեք  քար

Posted in Մայրենի 5

Վարժ․

87

բաղադրյալ- ժամանակ, ժամացույց, ժամադրություն, ժամանակավոր․․․

ուրախություն․․․

լուսեղեն, լուսավոր, լուսածին․․․

պարզ- ժամ, ուրախ, լույս․․․

89

Մարդամոտ։մարդ+ա+մոտ

լուսամուտ։լույս+ա+մուտ

ծնողասեր։ծնող+ա+սեր

գորգագործ։գորգ+ա+գործ

փառատոն։փառ+ա+տոն

Արմատները ա հոդակապով են միացած։

90․

սառն-սառույց, սառնարան․․․

միտ- մտածել, մտավորական․․․

մուր- մրուտ․․․

91․

ամպոտ- ամպ+ոտ

քարոտ-քար+ոտ

օդային-օդ+ային

անշնորհք-ան+շնորհք

դժգոհ-դժ+գոհ

հեռավոր-հեռ+ավոր

բարություն-բարի+ություն

գրավոր-գիր+ավոր

անորոշ-ան+որոշ

տհաճ-տ+հաճ

Posted in Մայրենի 5

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Վարազը ժեռուտ քարերի վըրա Անխոնջ եռանդով
Սըրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա:
Հեգնող ժպիտով
Աղվեսը նրան հարց արավ, ասաց.
-Ո՛վ կտրիճ եղբայր,
Ո՛չ կովի լուր կա և ո՛չ էլ կասկած,
Ի՞նչ ես վայրապար Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում:
Իսկ վարազն այսպես պատասխան տվավ
-Ամբողջ աշխարհում
Խորամանկ, խելոք
Հաճել ես համբավ,
Բայց խելքըղ, իրոք,
Հավնոցից հեռու չի անցնում բնավ:
Զինվորը պիտի
Խաղաղության մեջ և ո՛չ թե մարտի
Զենքերը սրե, և պատրաստ ու կազմ՝
Աչալուրջ լինի:
Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ.
Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի
Թշնամին նվազ ախորժակ ունի:

2.-Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:  Վերհիշելուց-կրկնելուց հետո կարդացածդ առակներից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

պարզ

— Վարազը

-քարերի

-մեկ

-Աղվեսը

-դուրս

-Թշնամին

-նվազ

-թրի

-հարց

բաղադրյալ 

-ժեռուտ- ժեռ(արմատ)+ուտ(ածանց) ածանցավոր

-Անխոնջ-ան (ածանց)+խոնջ(արմատ) ածանցավոր

-եռանդով-եռանդ(արմատ)+ով(ածանց) ածանցավոր

-ժպիտով- ժպիտ(արմատ)+ով(ածանց) ածանցավոր

-չարչարում-չար(արմատ)+չար(արմատ)+ում(ածանց) ածանցավոր

-Խորամանկ-խոր(արմատ)+ա+մանկ(արմատ) բարդ

-Հավնոցից-հավ(արմատ)+ոց(ածանց)+ից(ածանց) ածանցավոր

-Խաղաղության-խաղաղ(արմատ)+ության(ածանց) ածանցավոր

-Սրբած-սուրբ (արմատ)+ած(ածանց) ածանցավոր

-ախորժակ-ախորժ(արմատ)+ակ(ածանց) ածանցավոր