Մարդիկ իրարից տարբերվում են իրենց արտաքին՝
ռասայական (մարդաբանական) հատկանիշներով, որոնք փոխանցվում են ժառանգաբար։ Այդ
հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի
գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձեւը եւ այլն։
Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաեւ ժառանգաբար փոխանցվող արտաքին
մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձեւավորված
խմբերն են:
Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ
ռասաներում՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։
եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչներն ունեն սպիտակ կամ թուխ մաշկ, միջին կամ
բարձր հասակ, սեւ կամ խարտյաշ մազեր։ Ինչպես երեւում է քարտեզից, նրանք տարածված են
Եվրոպայում, Հարավարեւմտյան եւ Հարավային Ասիայում, Ամերիկայում եւ Հյուսիսային
Աֆրիկայում։
մոնղոլոիդ ռասային բնորոշ են սեւ, կոշտ եւ ուղիղ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն
գույնը, տափակ դեմքը, խիստ արտահայտված այտոսկրերը, աչքի նեղ բացվածքը, վերին կոպի
խիստ զարգացած ծալքը։ Տարածման հիմնական շրջաններն են Արեւելյան եւ Հարավարեւելյան
Ասիան եւ Ամերիկան։
Նեգրոիդ ռասային բնորոշ հատկանիշներն են մաշկի մուգ գույնը, գանգուր մազերը, լայն
քիթը, հաստ շուրթերը։ Նեգրոիդները մեծամասնություն են կազմում Կենտրոնական եւ
Հարավային Աֆրիկայում, բնակվում են նաեւ Ամերիկայում։ Դրանք XVII–XVIII դարերում
Աֆրիկայից այստեղ ստրկավաճառության բերված նեգրերի հետնորդներն են։
Ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչներն առանձնանում են մուգ գույնի մաշկով, հաստ
շուրթերով, լայնանիստ քթով, զարգացած մազածածկույթով։ Դրանք Ավստրալիայի, Օվկի –
անիայի, ինչպես նաեւ Հնդկաստանի հարավի եւ Ինդոնեզիայի որոշ շրջանների տեղաբնիկներն են։
Քարտեզ. Բնակչության ռասսայական կազմը
Մեծ ռասաների շփման գոտում գոյանում են անցումային եւ խառը ռասաներ։ Այսպես,
հազարավոր տարիներ առաջ եվրոպեոիդ եւ նեգրոիդ ռասաների շփման գոտում ձեւավորվել է
եթովպական անցումային ռասան: Խառը ռասաները ձեւավորվել են (եւ հիմա էլ ձեւավորվում են)
մեծ ռասաների ներկայացուցիչների խառն ամուսնություններից։ Այսպես, եվրոպեոիդ ու
մոնղոլոիդ ռասաների խառնածինները կոչվում են մետիսներ, եվրոպեոիդ եւ նեգրոիդ
ռասաներինը՝ մուլատներ, իսկ նեգրոիդ եւ մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ։
Հիմնական ռասաների առաջացման ու ձեւավորման գործընթացում վճռական դեր են
խաղացել բնական պայմանների երկարատեւ ազդեցությունը եւ այդ պայմաններին մարդկանց
օրգանիզմների հարմարվելը։ Օրինակ՝ նեգրոիդների մաշկի սեւ գույնը նրանց մաշկի մեջ արեւի
ճառագայթներից պաշտպանող պիգմենտի (մելանինի) մեծ կուտակման արդյունք է, իսկ
մազերի գանգրությունը՝ ուժեղ արեւից պաշտպանվելու ջերմամեկուսիչ միջոց։
Գաղութատիրության դարաշրջանում ձեւավորվեց հակագիտական մի տեսություն
ռասաների անհավասար լինելու մասին, ըստ որի տարբեր ռասաների ներկայացուցիչների
մտավոր կարողությունները տարբեր են, կան «ստորակարգ» եւ «բարձրակարգ» ռասաներ,
հետեւապես նրանց իրավունքները հավասար լինել չեն կարող։
Իրականում ապացուցված է, որ գիտության, մշակույթի, կրթության եւ մարդկային
գործունեության բոլոր բնագավառներում տարբեր ռասաների ներկայացուցիչներն ունեն
հավասար մտավոր ունակություններ եւ հավասար հաջողություններ։
Ազգային կազմը: Դուք արդեն գիտեք, որ աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար
ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով,
սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ
հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին գտնվող էթնոսներն են: Իսկ զարգացման
ամենացածր աստիճանին են գտնվում ցեղերը, որոնք ներկայումս եւս ոչ մեծ թվաքանակով
հանդիպում են Աֆրիկայում, Ամազոնիայում, Օվկիանիայում եւ այլ վայրերում: Զարգացման
միջին աստիճանի վրա գտնվող էթնոսները կոչվում են ազգություններ կամ ցեղախմբեր:
Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանելությունը շատ
դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշը անձի ազգային ինքնագիտակցությունն է` այս կամ այն
էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:
Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է
առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի
տարրալուծումն է այլ ազգերի մեջ։
Ազգերի ձուլումը կատարվում է բնական` խաղաղ ճանապարհով, աստիճանաբար,
պատմական զարգացման երկարատեւ ժամանակահատվածում։ Կարող է լինել նաեւ բռնի
ձուլում, երբ իշխող ազգը ճնշումների ու հալածանքների միջոցով ստիպում է ազգային
փոքրամասնությանը հրաժարվել իր լեզվից ու մշակույթից եւ ազգափոխվել։
Եթե համեմատեք աշխարհի բնակչության լեզվական կազմի քարտեզը քաղաքական
քարտեզի հետ, ապա ակնհայտորեն կերեւա, որ պետական, ազգային (էթնիկական),
ռասայական եւ լեզվական սահմանները չեն համընկնում եւ, փոխներթափանցելով, ստեղծում են
խճճված գծագրություն։ Ստեղծվել է ազգերի ու ռասաների աշխարհագրական տարածման
չափազանց բարդ խճանկար։ Դրա պատճառը երկրագնդի վրա բնակչության, առանձին
ժողովուրդների անընդհատ տեղաշարժերն են, միգրացիաները։
Այն դեպքում, երբ ազգային (էթնիկական) եւ պետական (քաղաքական) սահմանները
համընկնում են, կազմավորվում են միազգ պետություններ (օրինակ` Ճապոնիան, Հայաս-
տանը)։ Մեծ թիվ են կազմում բազմազգ պետությունները, որոնցից մի քանիսում ապրում են
նույնիսկ տասնյակ ժողովուրդներ (օրինակ` Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը եւ այլն):
Աշխարհի բնակչության ազգային (էթնիկական) եւ լեզվական կազմերը նույնը չեն։ Կան
ազգեր, որոնք խոսում են մի քանի լեզուներով (օրինակ՝ շվեյցարացիները)։ Ավելի հաճախ նույն
լեզվով խոսում են տարբեր ազգեր (օրինակ՝ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն)։
Քարտեզ. Աշխարհի բնակչության լեզվական կազմը
Աշխարհի լեզուներն ունեն հեռավոր եւ մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված
են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ)։ Այս
հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են 15 խոշոր լեզվաընտանիքների
մեջ։ Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող
լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին-տիբեթական
լեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավական
տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։
Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական
լեզվախմբին։
Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք
էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտա-
նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։
Մեր հարեւան պարսիկների լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի
իրանական լեզվախմբին, վրացերենը՝ քարթվելական լեզվաընտանիքի քարթվելական լեզվա-
խմբին, թուրքերենն ու ադրբեջաներենը՝ ալթայան լեզվաընտանիքի թուրքական լեզվախմբին։
Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3 մլն մարդ): Առավել
գործածական եւ տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը, արաբերենը,
ռուսերենը:
կրոնական կազմը։ Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն
ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը
(իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային
կրոններ։
Քարտեզ. Աշխարհի բնակչության կրոնական կազմը
Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են
Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում,
Ասիայի մի շարք երկրներում։
Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլի –
կությունը, ուղղափառությունը եւ բողոքականությունը։
մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի –
սային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայում։ Նրա երկու ուղղություն –
ներն են սուննիզմը եւ շիիզմը։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:
Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետեւորդների թիվը աշխարհում
հասնում է շուրջ 400 մլն-ի (Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիա, Մոնղոլիա)։
Ի տարբերություն համաշխարհային կրոնների, մյուսները սահմանափակ տարածում ունեն
եւ հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։ Դրանցից համեմատաբար մեծաթիվ
հետեւորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիանությունն ու դաոսիզմը (Չի-
նաստան), սինտոիզմը (Ճապոնիա):
Ամենահին կրոնը հուդայականությունն է, որի դավանորդները հրեաներն են, եւ որը
համարվում է Իսրայելի պետական կրոնը։
Աֆրիկայի եւ Ամերիկայի որոշ տարածքներում դեռեւս պահպանվում են ցեղային
ավանդական պաշտամունքները։
Աշխարհի բնակչության մի մասն աթեիստ է (աստվածամերժ): Աթեիստները հավատացյալ
չեն եւ որեւէ կրոնի չեն հետեւում։
ՀԱՐցեՐ եվ ԱռԱջԱԴՐԱՆքՆեՐ
1. Ի՞նչ է ռասան։ Որո՞նք են ռասայական հատկանիշները։
Ռասան մարդաբանական հատկանիշ է, որոնք փոխանցվում են ժառանգաբար։ Այդ
հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի
գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձեւը եւ այլն։
2. Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնական
շրջանները։
Եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։
3. Ի՞նչ է ազգը։ Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերի
ձուլման մասին:
Ազգային կազմը, աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար
ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով,
սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է
առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի
տարրալուծումն է այլ ազգերի մեջ։
Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին գտնվող էթնոսներն են: Իսկ զարգացման
ամենացածր աստիճանին են գտնվում ցեղերը, որոնք ներկայումս եւս ոչ մեծ թվաքանակով
հանդիպում են Աֆրիկայում, Ամազոնիայում, Օվկիանիայում եւ այլ վայրերում: Զարգացման
միջին աստիճանի վրա գտնվող էթնոսները կոչվում են ազգություններ կամ ցեղախմբեր:
4. Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը եւ ժողովուրդները։
Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։
Այս հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են 15 խոշոր լեզվաընտանիքների
մեջ։ Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող
լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին-տիբեթական
լեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավական
տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։
5. Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։ Ցո՛ւյց տվեք դրանք
քարտեզի վրա։
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն
ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը
(իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային
կրոններ։
Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են
Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում,
Ասիայի մի շարք երկրներում։
Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի –