Posted in Քիմիա 7

Մոլեկուլ։ Քիմիական բանաձև։

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

  1. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:

Բանաձևի մոտ ներքևում գրված թիվը կոչվում է ինդեքս, և ցույց է տալիս մոլեկուլների մեջ ատոմի քանակը:

  1. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս`

  1. Նյութի անվանումը
  2. Նյութի մեկ մոլեկուլը
  3. Որ տարրերի ատոմներից է կազմված
  4. Քանի ատոմից են բաղկացած
  5. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
    ա. CuO-պղինձ թթվածին
    բ. NaOH-նատրիում թթվածին ջրածին
    գ. LiH-լիթիում ջրածին
    դ. SiO2-սիլիցիում թթվածին
Posted in Հայոց Լեզու 7

Գործնական քերականություն. Դերանուն

Եկե՛ք վերհիշենք

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Առաջադրանքներ

1.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ,  Իմ հեռախոսը ընկավ։

քո, Քո մեքենան ջարդվեց։

նրա, Նրա հետ խաղացի ֆութբոլ։

 իր, Իր քույրիկը լացեց։

մեր,  Մեր տունը հյուր եկավ։

ձեր, Ձեր տանը շուն կա։


Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան,  որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է

2. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով :

Եղբոր  խաղալիքն էր ջարդել: Նրա

Ընկերոջ  ճառելն առաջին անգամ էր տեսնում: Նրա
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում: նրա
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում: Քո, նրա, ձեր

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը: ինձ, նրա

 3.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ,  ուղղ․ հայց․ , ինձ տրական

քո,  ուղղ․ հայց․ , քեզ, տրական

նրա,   ուղղ․ հայց․ ,նրան, տրական

իր,   ուղղ․ հայց․ , իրեն, տրական

մեր,   ուղղ․ հայց․ , մեզ, տրական

ձեր,    ուղղ․ հայց․ , ձեզ: տրական

4.Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական (ո՞վ)- Ո՞վ եկավ։ Նա եկավ։
Սեռական (ո՞ւմ)- Ո՞ւմ հետ։ Նրա հետ։
Տրական (ո՞ւմ)- Ո՞ւմ մասին։ Նրա մասին։
Բացառական(ումի՞ց)- Ո՞ւմից փող վերցրեց։ Նրանից, ինձնից, քեզնից վերցրեց։
Գործիական (ումո՞վ)- Ո՞ւմով եկավ։ Մեզմով, նրանով, քեզմով եկավ։
Ներգոյական- (ո՞ւմ մեջ) Ո՞ւմ մեջ գտավ։ Իմ, Նրա, քո մեջ գտավ։

Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Ինձ Մեզ

Քեզ Ձեզ

Նրան, իրեն Նրանց, իրենց

Դերանուններից որո՞նց հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին

Posted in Հայոց Լեզու 7

Դերանուն. գործնական քերականություն

Դերանուն

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:

Առաջադրանքներ

  1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց: չիմացավ

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր: չփորձեց

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) : ճանապարհորդներին, տարան

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին: հրավիրվեցին

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել): քաղաքում, լցվեր

Ամբողջ (դառնալ) կրակի բաժին: դարձավ

2. Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես», երբ խոսում եմ իմ մասին

բ) ով ո՛ւմ է ասում «դու», երբ խոսում եմ դիմացինին մասին

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»: երբ խոսում եմ երրորդ անձի մասին

3. Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», ներկա անձի, առարկայի

որին՝ «դա», դիմացի անձի առարկայի

որին՝  «նա», երրորդի

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», ներկայի

որի մասին՝ «այդ բաժակը», դիմացի

որի մասին՝ «այն բաժակը», երրորդ

4. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս: առաջին դեմք

բ) Դու, դա, այդ: երկրորդ դեմք

գ) Նա, այն: երրորդ դեմք

5. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ նա պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա ինձնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե նա է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս ինձ բողոքում է, բայց առանց ինձ էլ չի դիմանում:

6. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ: ես, նա, ինքը,

Ո՞ւմ  պայուսակը: նրան
Մոտենալ ո՞ւմ :նրան, ինձ
Հեռանալ ումի՞ց: ինձնից,
Հիանալ ումո՞վ: ինձանով

Posted in Հայոց Լեզու 7

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

— Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

— Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:

— Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:

Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:

— Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:

— Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:

Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:

— Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:

— Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:

— Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:

— Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:

Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:

Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:

Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:

Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ

— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:

— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:

Զրույցը վարեց Լիլիթ Աղաջանյանը, 10-րդ դասարան