Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՎԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

ԱԳՌԱՎՈԻ ՔԱՐ, ԱԳՐՓՈԻ ՔԱՐ, ՎԱՆԱ ՔԱՐ, ՄՀԵՐԻ ԴՈՒՌ — Վանա մոտ մի քար է,՝ հին սեպագրերով
ԱԽՄԱԽՈԻ ՍԱՐ — սարի անուն է
ԱՆԳՂԱ ԳԵՏ — Տիգրիսի վտակներից մեկը
ԱՐԶՐՈԻՄ, ԷՐԶՐՈԻՄ — Կարին քաղաքի անունն է
ԱՐՔԻԿ — գյուղ Սասուն գավառում
ԲԱՆԴՈԻՄԱՀՈԻ ԿԱՄ ԲԵՐԿՐԻ ԳԵՏ — գետ Վանի շրջանում
ԲԻԹԼԻՍ — քաղաքի անուն է Սասունի հարավ-արևելյան կողմը
ԲԱՂԴԱԴ — քաղաք Միջագետքում
ԲԱԹՄԱՆԱ ԿԱՄՈԻՐՋ, ԳԵՏ — կամուրջի և գետի անուն, Սասնա սահմանում
ԳՑՈԻՐՋԻՍՏԱՆ — Վրաստան
ԴԻԱՐԲԵՔԻՐ — քաղաք, նախկին Տիգրանակերտը կամ նախկին Տիգրանակերտի սահմաններում
ԴԵՂԴՒՍ ԿԱՄ ՏԵԽՏԻՍ — գյուղ Սասունում
ԴԱՇՏՈԻ-ՊԱԴՐԻԱԼ — գյուղ Սասունում
ԼԵՌՎԱ ՍԱՐ ԿԱՄ ԼԵՌԱ ՍԱՐ — սար Սասնա սահմաններում
ԽԼԱԹ, ԱԽԼԱԹ— միջնադարյան հայկական քաղաքի անուն, այժմ գյուղ
ԾՈՎԱՍԱՐ — սար Սասունում
ԾԾՄԱԿԱԿԻԹ — սար Սասունում
ԿԱԹՆԱՂԲՅՈԻՐ — առասպելական աղբյուր
ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ — առասպելական քաղաքի անուն
ԿԱՊՈԻՏԿՈՂ — կապայտ բերդ
ԿԱՊՈՏԻՆ ԲԵՐԴ ԿԱՄ ԲԵՐԴ ԿԱՊՈՏԻՆ — բերդ Կաղզվանում
ՀԱԼԵՊ — քաղաք Միջագետքից արևմուտք, Սիրիայում
ՀԻԼԻ — վանքի անուն Ռշտունիքում
ՃԱԺՎԱՆ— հին Ճոճվանը, տեղի անուն է
ՃԱՊԱՂՋՈԻՐ— տեղի անուն է, Տարոնի և Դիարբեքիրի մեջտեղը
ՄԱՆՋԿԵՐՏ, ՄԱՆԱԶԿԵՐՏ — միջնադարյան բերդ-քաղաք, այժմ գյուղ
ՄԱՌՆԻԿ, ՄԱՌԸՆԿԱ ԴԱՇՏ — գյուղ Տարոնում

[էջ 332]

ՄԱՐՈԻԹ, ՄԱՐՈԻԹՈԻԿ, ՄԱՐՈԻԹԱ — սար Սասունում
ՄԱՏՂԱՎԱՆՔ — հին Հայաստանի վանքերից, մեկը
ՄԱՐԱԹԿԱՋՈԻՐ — Տիգրիսի վտակը
ՄԱՐՈԻԹԱ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ — վանք Մարութա սարի վրա
ՄՈՒՐԱԴ ԳԵՏ — Արածանի գետը, այժմ Մարադ-չայ
ՄՈՒՇ — քաղաք Տարոնում
ՄՍԸՐ— Եգիպտոս
ՆԵՄՐՈԻԹ — սար Սասունի և Մոկսի մեջտեղը
ՆՈՐԱԳԵՂ — գյուղի անուն Մուշում և Վանի մոտերքը
ՋԶԻՐ — պատմական Աղբակից դեպի հարավ ընկնող գավառ
ՇԱՄ — Դամասկոս քաղաքը
ՋԶԻՐՈԻ-ՇԱՏ — Ջզիրու գետի անունը
ՊՂՆՁԵ ՔԱՂԱՔ — առասպելական քաղաք
ՍԱՍՈՒՆ — Տարոն-Տուրաբերանի լեռնային գավառներից մեկը
ՍԵՂԱՆՍԱՐ— սար Մուշի գավառում
ՍԵՎՍԱՐ — սար Սասունում
ՍՈԻՐԲ ԿԱՐԱՊԵՏ — Իննակնյան Գլակա վանքը
ՎԱՆ — քաղաքի անուն է
ՈՍՏԱՆԱ ԿԱՊԱՆ — Վանա ծովի հարավային ափին, պատմական Ռշտունյաց գավառի կենտրոնը, հայտնի Նարեկ գյուղի մոտ
ՏՈՍՊԱՆ ԲԼՈՒՐ — տես՝ Ագռավու քար
ՖԱՐԿԵՆ — Նփրկերտ քաղաքը, Դիարբեքիրի մոտերքը

 

Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արգիկ

Արգիկ, գյուղ Արևմտյան ՀայաստանումԲիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։ Գտնվում էր Տալվորիկի գավառակումՏալվորիկից 9 կմ հյուսիս-արևելք՝ Ծովասարի փեշերին, Բաթմանսուի ձախակողմյան վտակներից մեկի հովտում։
XX դարի սկզբին ուներ 15 տուն՝ 80 հայ բնակչով։
Սասունցի Դավիթ էպոսում գյուղը հիշատակվել է Արքիկ անունով։
Posted in Երաժշտություն

Երաժշտական գործիքներ

  • Փող – Այս գործիքն օգտագործում էի բանակային ճամբարներում՝ զինվորներին հավաքելու համար։ Ունի մոտ 45 սմ երկարություն։ Աստվածաշնչում գործիքի մասին հիշատակվում է բազմիցս։
  • Շեփոր – Շեփորը օգտագործում է բարձր ազդանշանների համար։ Գործիքը պատրաստում են կենդանիների կոտոշներից, լինում է նաև ոչխարի կոտոշից։ Նրան նվագում էն՝ ծայրամասից ուժեղ սղմելով շրթունքներին։ Կարողանում է հնչեցնել մի քանի ձայնային ազդանշաններ, ձայնանշանները լինում էն տարբեր տոնայնության և երկարության։ Աստվածաշունչը գործիքի մասին խոսում է 70-ից ավելի անգամներ։
  • Դաշնամուր — Երաժշտական գործիքներից մեծագույնը։ այսպես են արտահայտվում ոմանք դաշնամուրի մասին։ Նա համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը, մեծ ձայնածավալի և հարուստ հնչողության շնորհիվ այն օգտագործվում է ինչպես դասական, այնպես էլ ջազային և հանրամատչելի երաժշտություն նվագելու համար։ Դաշնամուրին անվանում են բեմերի շքեղ տիրուհի։ Նա նույնիսկ կարող է մեղմորեն ձայնակցել լույնիսկ ամենաամաչկոտ երգչին։ Այս հրաշք երաժշտական գործիքը ստեղծել է իտալացի Բարտոլոմեո Կրիստոֆորին։ Նա իր հայտնագործությունը անվանեց «gravicembalo col piano e forte», որը նշանակում է «կլավեսին՝ մեղմ և ուժգին ձայնով», կրճատ՝ «pianoforte» կամ «piano»։
Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Օշինդր, խորդենու և քրիզանթեմ

Օշինդր 

20170302Artemisia absinthium3.jpg

Տարածված է ԵվրոպայիԱսիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։

Հայաստանում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։

Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։

Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում՝ 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում՝ հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։

Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով՝ բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։

Խորդենի

Jan Moninckx08.jpg

Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս։ Խորդենին լայնորեն մշակվում է ԱլժիրումԱմերիկայումԻսպանիայումՃապոնիայում։

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խորդենի (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի, խոնավության և հողի նկատմամբ։ Սառնամանիքները ( -2-ից -3 °C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում։

Քրիզանթեմ

Chrysanthemum sp.jpg

Քրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների  (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։