Month: Մայիս 2020
Մաթեմատիկա 4- 04.05.20-08.05.20
Անուն,ազգանուն Սերո Կարագուլլյան
1.Գտնել այն թիվ ,համապատասխանում է 1 տասհազարյակ+9հազ.+8 հարյուրյակ+2միավոր կարգային գումարելիների գումարին:
1)19812 2)19012 3)19802 4)19120
2.Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը,եթե նրա ձախից կցագրենք 6:
1)6 անգամ 2)6000 անգամ 3)60 հազարով 4)60000 անգամ
3. Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը,եթե նվազելին մեծացվի 3-ով:
1)3 անգամ կմեծանա 2)3-ով կփոքրանա 3)3-ով կմեծանա 4)30 անգ.կմեծանա
4.Ընտրի’ր այն թիվը,որը վանդակի փոխարեն դնելով`կստանաս ճիշտ անհավասարություն` 30տ 8ց <30տ □կգ
1)8կգ 2)15կգ 3)950 կգ 4)59կգ
5.Որտե՞ղ են անվանական մեծությունները դասավորված նվազման կարգով:
1)9տ, 7տ, 16տ, 5ց, 25տ
2)8տ3կգ, 9ց, 15տ9ց, 8կգ
3)3ժ56ր, 4ժ, 3օր, 5ժ, 4օր
4)6կմ, 7մ, 20դմ, 20սմ, 10մմ
6.Գտի’ր այն թիվը,որի մեկ ութերորդ մասը հավասար է 29-ի:
1)266 2)160 3)232 4)265
- 3ժ 25ր-ն արտահայտի’ր րոպեներով:
1)209ր 2)250ր 3)205ր 4)2500ր
- 5կմ 20դմ-ն արտահայտի’ր մետրերով:
1)5002մ 2)5020մ 3)5200մ 4)502մ
9.Ուղղանկյան պարագիծը 84սմ է:Գտնի’ր նրա լայնությունը,եթե երկարությունը 34սմ է:
1)16սմ 2)8սմ 3)6սմ 4)9սմ
10.Ո՞ր պատկերի երկու երրորդն է ներկված:
11.48սմ երկարությամբ մետաղալարից կառուցեցին խորանարդիկ:Ինչքա՞ն էր նրա կողմի երկարությունը:
Պատ`48:12=4 սմ
12.Կազմի’ր արտահայտություն և լուծիր` 625-ը մեծացրու’ 5 անգամ,գումարի’ր 25 և արդյունքը բաժանիր 10-ի:
(625.5)+25:10=315
Պատ.`…………………………..
- Հաշվի’ր արտահայտության արժեքը: 7174:34×43-50×16=8273
14.Փակագծերը դի’ր այնպես,որ ստացվի ճիշտ հավասարություն:
40 × (18 – 9) : 3= 120
15.Կռահի’ր օրինաչափությունը և տրված թվերից հետո գրի’ր ևս 3 թիվ:
2; 3; 5; 9; 17, 33, 65:
16.Հայրը հավաքեց 30 արկղ խնձոր,իսկ որդին`25 արկղ:Հայրը հավաքել էր 40 կգ ավելի, քան որդին: Ինչքա՞ն էր հավաքել որդին,եթե յուրաքանչյուր արկղում նույն քանակությամբ խնձոր է տեղավորվում:
Պատ.`…………………………………..
17.Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 6 սմ-ով մեծ է,իսկ այդ կողմերի գումարը 34սմ է: Գտնել ուղղանկյան մակերեսը:
Պատ.` ……………………………………
Սասունցի Դավիթ
Grammar
Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար: