Posted in Մայրենի 5

Փաթիլը

  • Կարդա՛ Լևոն Շահնուրի  «Փաթիլը» պատմվածքը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:

անիմանալի- Անըմբռնելի, անհասկանալի:

թախանձել- Սաստիկ խնդրել, աղաչել:

  • Գրի՛ր  պատմվածքի վերլուծությունը:

Փաթիլը հալվեց ու դարձավ ջուր։

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր  դարձվածքները:

խելքահան էր արել, ջրերից շունջ արած։

  • Դուրս գրի՛ր նաև բարդ, ածանցավոր 5-ական բառ:

բարդ՝ աստվածակերտ, ամենափխրունին, տարօրինակ, ձյունաճերմակ, վայրէջքին։

ածանցավոր՝ աննախադեպ (բարդ ածանցավոր), անթիվ, խելքահան, երկրային, թափանցիկ։

Posted in Բնագիտություն 5

Երկրաշարժ

EarthquakeDrill6Web-e1354879035686
earthquake-e1354878955946

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում  են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը,  որտեղ երկրաշարժեր ավելի  հաճախակի են տեղի ունենում, կոչվում է  սեյսմիկ  գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում  է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի  վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․

Ֆիլմը դիտեք  ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Երկրաշարժիչ պաշտպանվելու կանոնները

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

Վերը նշված նյութերը կարդալուց, դիտելուց, քննարկելուց հետո կատարեք հետևյալ առաջադրանքը՝

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ — Տանը ծնողների օգնությամբ պարզեք, թե որոնք են ձեր տան ապահով տեղերը, ներսի կրող սյուները կամ հիմնական պատերը:

Նստասենյակի՝ կամարը, սեղանը։

Իմ անկողնի տակ։ Դռներին սյուների տակ։

Posted in մաթեմ 5

Պարապունք 47

1․ Գտի՛ր ուղղանկյունանիստի ծավալը

Ծավալ = 3.(7+5+6)=54 սմ

Ծավալ = 3.(2+7+4)=39 սմ

Ծավալ = 3.(9+4+2)=45 սմ

2․ Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 է: Գտի՛ր  նրա ծավալը:

132։3=44 սմ

3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է: Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը:

72։3=24 սմ

4․ Գտնել նկարում պատկերված պատկերի մակերեսը:

9+9+24+24+15+33=114սմ

Posted in Մայրենի 5

վարժ 99-105

Ա)-թափանցիկ

շրջիկ

մարտիկ

սրտաճմլիկ

ճանճքշուկ

Բ)-Օրինակ

Ճաշիկ,ճաշակ

Ախորժակ

Սահնակ

Պահակ

Ընդունակ

Մոլորակ

Գիտակ

Պատվիրակ

Բռիկ

Գ)-կտրուկ

Դիպուկ

Խուսափուկ

հիվանդանոց

ծաղկանոց

մկանոց

Հայաստան

նստարան

այբբենարան

դասարան

դպրոց

դարբնանոց

հյուրանոց

զորանոց

Ռուսաստան

գործարան

բրուտանոց

կուսանոց

Ուզբեկստան

Հնդկաստան

թփանոց

ծիրանանոց

Ասորեստանում

Մորու թփանոցում

Բնակարան

Հավնոց

Դարբնանոցում

Հյուղիկ

Գյուղիկ

Երևանցի

Քաղաքացի

Վանեցի

Մշեցի

Աշտարակցի

Դվինեցի

Կարսեցի

Գյումրեցի

Լոռեցի

Ամերիկացի

Նյու-Յորքցի

Լոնդոնցի

Սարեցի

Գյուղացի

Ա- Ջրանկար, ծովահարս

Բ-ժանգագույն, Արծաթապատ

Գ-Հողմահաց, ջրածին

Դ-զորամաս, երկրագունդ

Ձեռագիր-ձեռք+ա+գիր

Գեղանկար-գեղեցիկ+ա+նկար

Շրջազգեստ-շուրջ+ա+զգեստ

Սիրահոժար-սեր+ա+հոժար

Դեղնակտուց-դեղին+ա+կտուց

Ձեռագիր-ձեռք+ա+գիր

Գեղանկար-գեղեցիկ+ա+նկար

Շրջազգեստ-շուրջ+ա+զգեստ

Սիրահոժար-սեր+ա+հոժար

Դեղնակտուց-դեղին+ա+կտուց

Ա)առևտուր

Բ)դասաժամ

Posted in Մայրենի 5

Արևի մոտ

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:

Նա երազում տեսավ, որ հովիվը իր ձեռքից բռնած տանում էր լերան հետևը, և այնտեղ գտնվում է իր հարազատ ընտանիքը, որոնք վաղուց փնտռում էին նրան ու վերջապես գտան։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ,

անտուն, անընդհատ, անվախ, անգութ, անծանոթը։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ- Տուն

ճամփորդ- ճանապարհորդ

հրճվանք-ցնծություն

խավար- լուսազուրկ

անգութ- անխղճմտանք

ամուր- Հաստատուն

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ- կոպիտ

խեղճ- հարուստ

վերելք- վայրէջք

անվախ- երկչոտ

խավար- լույս

խրճիթ-

Posted in Մայրենի 5

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Без названия (2)

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անցուդարձ:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր մենակ ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, զարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովիվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

առքը- Առնելը, գնելը:

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

Տղան անտեր, աղքատ, որբ, խեղճ էր։

Հովիվը բարի, մարդասեր, միջին աղքատ՝ բայց հյուրասեր։

  • Բացատրի՛ր վերնագիրը:

Արևը փոխաբերական իմաստով ընտանիքն է այս պատմվածքին մեջ և ինչու չե ընդհանրապես։

  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ և ածանցավոր ) բառեր:

մարդիկ, մոտավոր, անցուդարձ, անտուն, տաքացնում, մենակ, չունիմ, գունատ, չերևաց, քաղաքից, չդարձնելով, անընդհատ, փայլփլում, կանչող, զարդարող, քարափների, գիշերահավերը, անվախ, հաստատուն, հաչոց, միջից, ճամփորդ, մոտիկ, հոգնած, քաղցած, անգութ, անծանոթը, բակում, ուրախությունից, իսկույն։

Posted in Բնագիտություն 5

Հրաբուխ

լավա

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում , բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:

Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ:

2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:

3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ստորջրյա, ցեխային։

4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

 Ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:

5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

 Ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Posted in մաթեմ 5

Ուղղանկյունանիստ

1․ Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։

Ուղղանկյուններից։

2․ Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։

Նիստ, կող, և գագաթ։

3․ Ինչպիսի՞ ուղղանկյունանիստն  է կոչվում խորանարդ։

Այն ուղղանկյունանիստի, որ բոլոր կողերը իրար հավասար են։

4․ Թվե՛ք մի քանի առարկա, որոնք ուղղանկյունանիստի ձև ունեն։

Տիկնիկի տուփ, բարձահարկ շենք և աղյուս։

5․ Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը։

6 նիստ։

6․ Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը։

12 կող։

7․ Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը։

8 գագաթ։

8․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող ուղղանկյունանիստի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

9․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող խորանարդի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

Խնդիրներ․

1․ Նկարում պատկերված են ընդհանուր կենտրոնով երեք քառակուսիներ: Փոքր քառակուսու մակերեսը հավասար է 6-ի: Ինչի՞ է հավասար ստվերագրված տիրույթի մակերեսը:

2․ Մեծ սեղան ստանալու համար իրար միացրին հնգանկյան տեսք ունեցող մի քանի սեղան՝ ինչպես ցույց է տրված նկարում։ Սեղանի յուրաքանչյուր բաց կողմում կարող է նստել միայն մեկ մարդ։ Քանի՞ հատ այդպիսի սեղան պետք է միացնել իրար 50 մարդ տեղավորելու համար։

3․ Տեղափոխել 3 փայտիկ այնպես, որ ստացվի 5 հատ եռանկյուն։

(Եռանկյունները կարող են լինել նաև տարբեր երկարությամբ կողմերով և կարող են ներառված լինեն իրար մեջ:)