Posted in Մայրենի 5

Գարնանամուտ

  1. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

Գարունը եկավ,

Ծաղիկներն ու տերևները ծաղկեցին,

Կենդանիները արթնացան,

Եղանակը փոփոխվեց,

Եղանակը տաքացավ,

Լեռների ձյունը հալվեց,

Օրերը երկարացավ,

Երեխաները դուրս եկան քայլելու,

հեծանիվ քշելու և խաղալու։

Սերո Կարագուլլյան

Posted in Մայրենի 5

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…