Posted in Մայրենի 5

Երկու Սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

հողմ-Ուժեղ քամի

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Շարժումն է գերակշռում բանաստեղծության մեջ, որովհետև խոսում է ամպի շարժումների մասին։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Որովհետև նկարագրում է ամպի շարժումը։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Իրարից փախած երկու ամպ։

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

2. Կետերը  փոխարինի´ր  դ, տ կամ  թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարդախիտ, բրդոտ,  ժողովուրդ,   հերթ, օրիորդ, ընդունակ, հանգստություն,  արտաքին,  չորրորդ,  մարդկային.  անդադար,  փարթամ:

  • Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):

հանգստություն։հանգիստ+ություն

անդադար։ան+դադար

  • Արևմու.ք, սաղար.ախիտ, բր.ոտ, զվար.  բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր:

Արևմուտք, արև + մուտք

սաղարդախիտ, սաղարդ+ա+խիտ

բրդոտ, բրդ+ոտ

զվարթ․զվարթ