Posted in Մայրենի 5

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ 

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ 

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․ 

Առաջադրանքներ 

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ): 

     
  • Ձյունապատ- ձյուն+ա+պատ  բարդ բառ 
  • Մանկական- մանուկ+ական  ածանցավոր 
  • Աստղային- աստղ+ային ածանցավոր 
  • Անհուն-ան+հուն   ածանցավոր 
  • Ձյունոտ- ձյուն+ոտ ածանցավոր 
  • Իրիկնամուտին- իրիկուն+ա+մուտ բարդ բառ 
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր: 

     
  • Աչեր- Հսկողություն, խնամք: 
  • մրմունջ- Մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց: 
  • անուրջ-Երազ, տեսիլք: 
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), ածական (ինչպիսի՞), բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։ 

     Գոյական 

    -լեռներ 

    -լճեր 

    -երկինքներ 

    -աչեր 

    -անուրջ 

    ածական 

    — ձյունապատ 

    — կապույտ 

    -մանկական 

    -թափանցիկ 

    -ձյունոտ 

    Բայ 

    -լսում էի 

    -նայում էի 

    -զարթնում էի 

    -կանչում էր 

    -ծածկում էր