Posted in հայրենագիտություն 5

Սիրահարների Այգի

Սիրահարների այգի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Վարդավառը` Սիրահարների այգում - CIVILNET

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում, որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու։

Posted in Անգլ 5

Read about Easter

Easter is usually in April or May. It is a religious holiday. It celebrates the rebirth of Jesus. At Easter, many people like painting eggs in bright colours.

In England children play a game of rolling eggs down a hill. Many children go on an egg hunt, looking for hidden Easter eggs!

People eat lots of chocolate eggs and chocolate bunnies. In the UK, people also eat hot cross buns and a special Easter cake.

New words

religous-կրոնական

celebrates-խորհրդանշել

rebirth-վերածնունդ

rolling eggs-ձվերը գլորել

down a hill-բլրից ներքև

an egg hunt-ձվի որոնում

hidden-թաքցրած

bunny-նապաստակ

Posted in Մայրենի 5

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ



      Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,

Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

      Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,

Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
      Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,

Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,

Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

       Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.

Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։


Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,

Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

1․-Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:

մուրհակ- Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ։

2․-, պատվազգացում:Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:

Սովորեցրեց որ պետք է պարտատերը ամպայման վերադարձնի պարտքը։

3․-Բալլադից դո՛ւրս գրիր

10 գոյական՝ չղջիկ, ճայն, խելք, փող, միտք, փշի, ձեռն, ոտն, նավ, մարգարիտ։

5 ածական՝ վաճառական, թանկագին, ուրախ, սարսափելի, մերկ։

5 բայ՝ եկ, դառնանք, ասին, տվին, չունեն, ազատվեցավ։

4․-Բալլադից դո՛ւրս գրիր

5 հատուկ գոյականներ՝ Հնդստան, Արաբստան, Ճայ, Արաբիայից, Փուշին։

5 հասարակ գոյականներ՝ աչք, տուն, ճամփին, ծովում, ապրանք։