Posted in English 6

Page 8

Dave married, and when his new wife saw the clothes in his cupboard, she said,
‘Dave, you have only got one good shirt. The others arc very old, and they’ve got
holes in them. I’m going to buy you a new one this afternoon.’
Dave liked his old shirts, but he loved his wife too, so he said, ‘All right,
Beryl, but please don’t throw any of the old ones away.’
Dave went to work, and when he came back in the evening, Beryl said to
him, ‘Look, Dave, I’ve bought you a nice shirt. Here it is. Put it on.’
Dave put the shirt on, and then he said, ‘Look at the sleeves, Beryl. They’re
too long.’
‘That’s all right,’ Beryl answered. ‘They’ll get shorter when I wash the shirt.’
Then Dave said, ‘But the neck’s too small.’
‘That’s all right,’ Beryl answered. ‘It’ll get bigger when you wear the shirt,
Dave.’
Word outside the 1000: sleeve

9

A. Answer these questions.

  1. Why did Beryl want to buy Dave a new shirt?

Because all shirts are very old.

  1. Why didn’t Dave want his wife to throw any of his old shirts away?

Because Dave liked his old shirts.

  1. Why didn’t Dave like the sleeves of his new shirt?

Because the sleeves are long.

  1. What did Beryl say about the sleeves?

‘They’ll get shorter when I wash the shirt.

  1. Why didn’t Dave like the collar of the shirt?
  2. What did Beryl say about the collar?
    B. Opposites. Write these sentences. Put one word in each empty place.
    1.New clothes do not have holes in them, but old ones sometimes
    do.
  3. Sleeves don’t get longer when you wash them. They get shorter.
  4. Good shirts are not cheap. They are expensive.
  5. The neck of Dave’s shirt wasn’t too big. It was too small
  6. Dave loved his old shirts, but he do’nt like his new one.
    C. Choose the right sentence for each picture and write it down.
  7. a. None of these shirts has got holes in it.
    b. Some of these shirts have got holes in them.
    c. All of these shirts have got holes in them.
  8. a. The sleeves are too long,
    and the collar is too small.
    b. The sleeves are too short,
    and the collar is too small.
    c. The sleeves are too short,
    and the collar is too big.
    d. The sleeves are too long,
    and the collar is too big.
Posted in Մայրենի 6

Գրաբարյան օրեր

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

1․Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Լաւ է կոյր աչքով, քան կոյր մտքով։

Երկրորդ։

2․ Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կոյր մտօք-տգետ

լուսավոր մտքով, զարգացած։

3․ Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Այո։

4․ Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Այսինքն, ավելի լավ է մարդ աչքով կույր լինի, քան՝ տգետ։

5․ Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Այսինքն, ավելի լավ է մարդ մանուկ, աղքատ, խելացի լինի, քան՝ անխելք թագավոր։

***

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

***

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

 զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

***

Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Մի՛ տաք սրբությունը շներին, և մի՛ գցեք ձեր մարգարիտը խոզերի առաջ։

Կարդա այսպես.

զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի՛ տայք — մի՛ տաք

շանց — շներին

մի՛ արկանեք — մի՛ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի՛ր ասույթը:

Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.

Ա. մանուկ աղքատ և իմաստուն                       Բ. աղքատ և իմաստուն մանուկ

թագավոր ծեր և անմիտ                               ծեր և անմիտ թագավոր

զբանս հանճարոյ                                        հանճարի խոսքերը

զմարգարիտ ձեր                                         ձեր մարգարիտները

առաջի խոզաց                                            խոզերի առաջ

Ա-գրաբար

Բ-աշխարհաբար

***

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

 իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհաբար դարձրու նաև սա` յուրաքանչյուր պտուղ ի ծառէ յուրմէ ճանաչի: 

***

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)

***

Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Կարդա այսպես.

պիտոյ — պիտո

Բառարան

ոչ է պիտոյ — պետք չէ

կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):

Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:

Աշխարհաբար գրիր նախադասությունը:

Այս ասույթը գործածիր իբրև շարադրության վերնագիր:

***

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Posted in մաթեմ 6

Դաս 12

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1)Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն.

2)Ունենք 1 սմ երկարությամբ 42 ձողիկ։ Հնարավո՞ր է արդյոք այդ 

ձողիկներով կազմել 11 սմ կողմով քառակուսի կամ 12 սմ և 9 սմ 

կողմերով ուղղանկյուն։

3)Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց 

գումարը հավասար է 60-­ի։

Լրացուցիչ(տանը)

4)Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 

տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ: Քանի՞ 

տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում:

5)Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա) Երկու կանոնավոր կոտորակների գումարը կանոնավոր կոտորակ է։

բ) Անկանոն կոտորակի և կանոնավոր կոտորակի տարբերությունը կանոնավոր կոտորակ է։

գ) Երկու կանոնավոր կոտորակների արտադրյալը կանոնավոր 

կոտորակ է։

դ) Կանոնավոր կոտորակի և անկանոն կոտորակի արտադրյալը 

կանոնավոր կոտորակ է։

6)34 կոտորակի համարիչին և հայտարարին գումարել են 7։ Ո՞րքանով է ստացված կոտորակը 34-ից մեծ։