Posted in Մայրենի 6

Գործնական Քերականություն Մայիս 19

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները։ Փորի մաշկը դեղին պառկում են՝ տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային։ Տան պատերի վրայով, երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ՝ բոստանում, վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ, Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

Մանաս ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց, Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում։ Ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր, վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, “էլի  որ զոռ ես անում”․ ասաց Մանասը,- Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել։

Մանաս իմացիր, առաջդ ո՞վ ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ առ հա, մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան, աղմուկ աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ, գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, սահման+ա+դիր

զմրուխտափայլ, զմրուտ+ա+փայլ

կանխավճար, կանուխ+ա+վճար

սնափառ, սնանկ +ա+փառ

բաղաձայն, բաղ+ա+ձայն

պարտատեր, պարտք+ա+տեր

կենսախինդ, կենս+ա+խինդ

ջրամուկ, ջուր+ա+մուկ

արևամանուկ, արև+ա+մանուկ

ձեռագործ, ձեռք+ա+գործ

նորամուտ, նոր+ա+մուտ
բ) Կենարար, կեն+արար

կենսուրախ, կենս+ուրախ

զուգընթաց, զույգ+ընթաց

ջրկիր, ջուր+կիր

ջրհեղեղ, ջուր+հեղեղ

բանբեր, բան+բեր

քարտաշ, քար+տաշ

տնպահ, տուն+պահ

լուսնկա, լույսն+կա

մթնկա, մութն+կա

ձնծաղիկ, ձույն+ծաղիկ

ռնգեղջյուր, ռունգ+եղջյուր

քարափ, քար+ափ

մոլեռանդ, մոլոռ+եռանդ

հրձիգ, հուր+ձիգ

քարտաշ, քար+տաշ

ակնհայտ, ակն+հայտ

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, դժգույն

անբախտ, դժբախտ

անգետ, տգետ

անշնորք, ապշնորք

անարդյունք, ապարդյունք

անօրեն, ապօրեն

անձև, տձև

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն Մայիս 16

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Անորոշ

 Բ. Դերձակը հագուստն էր կարում: որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Անորոշ

 Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր: որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: անորոշ

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր: որոշյալ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Անորոշ

Բ. Անտառում որսորդին հանդիպեց: Որոշյալ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Անորոշ

Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել: Որոշյալ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: ի՞նչ

Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված։ ի՞նչը

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: ի՞նչ

Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ: ի՞նչը

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: ի՞նչեր

Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար: Ի՞նչերին

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: ի՞նչ

Բ. Նա ուսապարկից հանեց տուփը: Ի՞նչը

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք
Ձեռքով անել,

ա) ուղիղ իմաստով, Մարդը ընկերոջը ձեռքով արեց։
բ) որպես դարձվածք, Փոքրը մեծին ձեռքով արեց։

աչքը մտնել,

ա) ուղիղ իմաստով, Եղբորս մատը պատահական աչքս մտավ։
բ) որպես դարձվածք, Շատ լավ սովորեցի Դասատույիս աչքը մտա։

ձեռք մեկնել,

ա) ուղիղ իմաստով, Տղան ընկած մարդուն ձեռք մեկնեց և ոտքի հանեց։
բ) որպես դարձվածք, Մի մարդ ընտանքին ձեռք մեկնեց։

(ինչ-որ բանի) տակ մտնել,

ա) ուղիղ իմաստով, Ես սեղանի տակ եմ մտել։
բ) որպես դարձվածք, Ես ամոթից գետին եմ մտել։