Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
վերուստ- Վերևից
լեն-Լայն
Երկյուղ-Վախի զգացում,
Շաղ-Առհասարակ՝ բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :
- Անծեր բառի հոմանիշները գտի՛ր և գրի՛ր բանաստեղծության մեջ:
Գանձեր ունեմ անտա՜կ, Չծերացող։
- Երկյուղ բառի հոմանիշը գտի՛ր և գրի՛ր բանաստեղծության մեջ:
Սարսափ չունեմ, ահ չունեմ ես
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
ԻՄ ԵՐԳԸ- իմ ապրած օրերը։