1․ Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19։ Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ։ Ընդամենը քանի՞ ճնճղուկ եղավ երկու ծառի վրա։
Լուծում
1)(15-7)+10=18
2)(19-7)+10=22
3) 18+22=40 ճնճղուկ եղավ երկու ծառի վրա
2․ Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։
Լուծում
1)436
2)436-108=328
3)328+200=528 էջ կա երրորդ գրքում
3․ Առաջին շտեմարանում կար 3100 պարկ ցորեն, իսկ երկրորդում՝ 750 պարկով ավելի։ Քանի՞ պարկ ցորեն կար երրորդ շտեմարանում, եթե այնտեղ եղած պարկերի քանակը 1130-ով պակաս էր, քան առաջին և երկրորդ շտեմարաններում միասին եղածը։
Լուծում
1)3100
2)3100+750=3850
3)3850-1130=2720 պարկ ցորեն կար երրորդ շտեմարանում
4. Կառքը 5 ժամում անցնում է 125կմ։ Քանի՞ ժամում կառքը կանցնի 300կմ։
Լուծում
1)125:5=25
2)300:25=12 ժամում կառքը կանցնի 300կմ