Posted in հայրենագիտություն 5

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։

Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։

Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

[էջ 38]

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։

Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։

Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։

Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։

—————————-

1 Ստորև տրվում է Վահագնի ծննդյան երգի հին հայերեն բնագիրը. «ԵրկնԷր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք»։

[էջ 39]

ԱՍՏՂԻԿ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն1։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղրայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Տիտանն ու Հաբեթոսթեն ըմրոստանում են ավագ եղրոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը։ Այս խռովություններին միջամտում է նրանց քույր Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի։ Համաձայնում են, դաշինք կնքում։ Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա։

———————————

1 Մ. Խորենացին հաղորդելով այս զրույցը, գտնում է, որ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն Աստվածաշնչում հիշատակված Նոյի երեք որդիներ Սեմի, Քամի և Հաբեթի անունների փոխակերպված ձևերն են։ Զրվանը պարսից զրադաշտական կրոնում ժամանակի աստվածն էր, որից ծնվում են բարի Օրմիզդն ու չար Ահրիմանը։ Տիտանները հունական դիցաբանության մեջ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի ամուսնությունից ծնված ահեղ հսկաներ էին, որոնք հետագայում կռվեցին Զևսի և մյուս աստվածների դեմ։

[էջ 40]

Եվ երբ Զրվանի նորածին արու զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խղճահարվում է և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկը Տարոնի կողմերում շինել է տալիս Աստղնաբերդ (համառոտված՝ Ասղնբերդ) ամրոցը իր Զրվան եղբոր ապահովության համար։ Այն հետագայում կոչվեց նաև Մոկաց բերդ։

Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված տաճարներ կային Վանա լճի մոտակայքում գտնվող Արտամետ ավանում, Անձևացիք կոչված գավառում, Արտաշատում և այլ տեղերում։ Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։

Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։

Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։

Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։

Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, գոտեմարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

—————————

1. Առյուծաձև մակդիրը հասկացվում է երկու իմաստով, առյուծ ձևող, ճղող և առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող։

«Սասնա ծռերի» այն պատումներում, ուր պատմվում է Մեծ Մհերի առյուծ սպանելու՝ ձեռքերով երկու կես անելու, ճղելու

[էջ 41]

Մեծ Մհերին խորհուրդ են տալիս գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու։ Երբ Մհերը գնում է այդ թագավորի քաղաքը, տեսնում է՝ բոլոր քաղաքացիք սև են հագել և լաց են լինում։ Մհերը հարցնում է սգո պատճաըը։ Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղից քաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը և կտրել ջուրը։ Ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա վիշապը մի աղջիկ է ուզում։ Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է։ Այդ օրը թագավորի աղջկա հերթն է, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել։ Մհերը գնում է այդ քարանձավը և պատվիրում քաղաքացիներին՝ թագավորի աղջկան բերել այնտեղ։ Մհերը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սև հագած թագավորի աղջկան։ Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա։ Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում, գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում։ Մհերը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր է հորդում ներքև, ապա աստիճանարար սկսում է զուլալվել։ Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում։

Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ։ Թագավորը աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել։ Աղջիկը ոչինչ չի պատասխանում։ Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին, բերել, խոստանալով աղջկան նրան տալ կնության։

Շատերն են գալիս ներկայանում թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել։ Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը։ Գալիս է Մհերը։ Թագավորը հարցնում է.

— Դո՞ւ ես իմ աղջկան ազատել։

— Ես եմ ազատել, — ասում է Մհերը,— իմ սրով վիշապի յոթ գլուխներն եմ թռցրել։

Թագավորը նրան էլ չի հավատում։ Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Մհերին, բռնում թևից, ներկայացնում հորը։

— Հայր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ։

—————————

մասին, վիպասացները Առյուծաձև, մակդիրը առաջին իմաստով են հասկացել, իբրև առյուծ ձևող։ Բայց կան պատումներ էլ, ուր առյուծ սպանելու մոտիվը չկա, բայց Մհերը կոչվում է Առյուծ Մհեր։ Նախնականը, ըստ երևույթին, եղել է մակդիրի երկրորդ իմաստը՝ առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող, որովհետև Միթրա-Միհր աստծուն պատկերող հին հռոմեական մի շարք քանդակներում Միհրը (Միթրա) պատկերված է առյուծի գլխով և մարդու մարմնով։ Այստեղից էլ՝ «Սասնա ծռերի» որոշ պատումներում պահպանված Առյուծ Մհեր անվանումը։

[էջ 42]

Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։

Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։

Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։

Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։

Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։

Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

[էջ 43]

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։

——————————-

* Կարծիքներ կան, որ Վանատուրն ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծո մակդիրն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են, Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծո մակդիրն է։

Posted in մաթեմ 5

Ալիքավոր թութակներ

Ալիքավոր թութակները թռչում են շատ լավ և արագ, որը նրանց հնարավորություն է տալիս կեր և ջուր հայթհայթելու համար անցնել հսկայական տարածություններ: Ճարպկորեն տեղաշարժվում են ծառերի վրա և գետնին: Սնվում են սերմերով և կորեկով: 

Նրանց մարմնի կառուցվածքը սլացիկ է, թիկունքից նեղանում է մինչև պոչի ծայրը՝ մեջքի հատվածում փոքր ինչ կորությամբ: Ամբողջ երկարությունը 19-21 սմ է, գլուխը խոշոր է և կլորավուն, կտուցը տեղ-տեղ պատված է երեսային փետուրներով, աչքերը սև են, պարզ ու արտահայտիչ: Արուները և էգերը գունավորմամբ նման են, փետրավորումը բազմերանգ: Նրանք կարող են լինել, կանաչ, սպիտակ, դեղին, երկնագույն, կապույտ: Բոլոր այս գույներին ավելանում է նաև սև, կապույտ և մոխրագույն հատվածներ: Էգ թռչունների մոմամաշկը մոխրագույն-շագանակագույն է, իսկ զույգավորման ժամանակ մուգ շագանակագույն, իսկ արուներինը՝ մուգ կապույտ: 

Մենք մեր տանը մոտավոր հինգ ամիսե հաճույքով խնամում ենք թութակներ, ցավոք սրտի տղա թութակը սատկեց տասնհինգ օր առաջ, հիմա մեր աղջիկ թութակը մնացել է մենակ։ 

Posted in մաթեմ 5

Հոկտեմբերի 19-23 առաջադրանքների փաթեթ

1 Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

Օրինակ՝

835:4=208(3 մն.)

              
 8354     Ստուգում՝  
  8  208    208×4+3=832+3=835 
 35         
   32         
    3         
                              
              

974:9=

              
 9749     Ստուգում՝108.9+2=974 
  9  108      
 074         
   72         
    2         
              
              

740:13=

              
 74013    Ստուգում՝57.13+9=740 
  65 57       
 090         
   81         
    9         
              

5437:66=             

              
543766    Ստուգում՝82.66+25=5437 
 528 82       
 157         
  132         
   25         
              

2Լրացրե՛ք աղյուսակը․

Բաժանելի593845716013722856
Բաժանարար356449 57
Թերի քանորդ1613141450
Մնացորդ3313 706

3․ Գտի՛ր․

  • Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։

625(7)

  • Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մնացորդը։

5(37)

  • Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

463(9)

  • Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:

31(89)

  • Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:

2(639)

  • Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

852(9)

  • Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

854(49)

  • Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը։

8(369)

4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։

Լուծում

1)96:4=24  մ երկրորդ լարի երկարություն

2)24․6=144 մ առաջի լարի երկարությունը

3)96 մ երրորդ լարի երկարությունը

4)144+24+96=264 մ  լարերի երկարությունը

5. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։

Լուծում

1)48:4=12 լ երկուլիտրանոցներինը

2)48։2=24 լ երեքլիտրանոցներինը

6 Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։

Լուծում

1)103-36=67 Առաջին տուփում

2)97+36=133 Երկրորդ տուփում

3)133-22=111 Երկրորդ տուփում

4)89+22=111 Երրորդ տուփում

5)111-21=90 Երրորդ տուփում

6)103+21=124 Առաջին տուփում

Պատ․124 Առաջին տուփում ամենաշատ կոճակներ

90 Երրորդ տուփում ամենաքիչ կոճակներ