- Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված,պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և դիցաբանական հերոսներ, այդ թվումէ նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց:
Հայկական դիցարանի աստվածներից են`
Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:
Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:
Միհրը— լույսի և մաքրության` արևի աստվածը:
Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը- հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:
Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։
Նանեն— պատերազմի աստվածուհի։
ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :
Ամանոր և Վանատուր—հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :
Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը: