Posted in մաթեմ 5

Չափման միավորներ

Քննարկվող հարցեր․
1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։ կմ, սմ, մ, դմ, մմ
2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։ կգ, տ, ց, գ
3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։ ր, վ, ժ, օր, տարի, դար
4․ Որո՞նք են արագության չափման միավորները։ կմ/ժ, մ/ժ, մ/վ

Առաջադրանքներ․
1)
*5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:

50 սմ+30սմ=80սմ
*3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով:

300դմ+40դմ+2դմ=342դմ
*4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով:

4000կգ+300կգ+5կգ=4305կգ
*6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:

3600ր+36ր=3636ր
*9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:

300վ+20վ=320վ
*Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։

120ժ+6ժ=126ժամ

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։

50անգամ

3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ=8մ 23սմ 10մմ
1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ=9կմ 304մ 30սմ
1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 3ց 34կգ 21տ
8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ=17ց 1տ 109 կգ
3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=3ժ 70ր 60վ

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ
անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։
10ց 640կգ < 10ց 740կգ
3տ 300 կգ < 3տ500 կգ
8 տ 950 կգ > 8 տ 7 ց
20 դմ 2 սմ > 20 դմ 1 մմ

Posted in մաթեմ 5

Վերջից լուծվող խնդիրներ

1 Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

—— + 127= ———  —  59= 111

Լուծում

1)111+59= 170

2)170-127= 43 Արամի մտապահված թիվը։

2 Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

———  . 3= ———-  + 83= 419

Լուծում

1)419-83=336

2)336:3= 112  Նարեի մտապահված  թիվը

3 Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

( ——-  . 2) -14= ——— :5=60

Լուծում

1)60.5=300

2)300+14=314

3)314:2=157 մտապահել է Նարեկը

4 Եթե մտքում պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն են մտքումս պահել։

——— ․ 20= ——— +20= 140

Լուծում

1)140-20=120

2)120:20=6 մտքումս եմ պահել

5 Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։

——- — 3= ——— +6= ———— — 4 + 3=15

Լուծում

1)15-3=12

2)12+4=16

3)16-6=10

4)10+3=13 ուղևոր կար

Posted in մաթեմ 5

Կատակ հարցեր

1 Աշոտի մայրն ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրոդ որդուն։  Աշոտ

2 Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին երեք տակառի կաթը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։  Երկու տակառ

3 Վանդակում կա 3 ճագար։ Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։ Մի քույրը ճագարը հետ թողեց վանդակում

4 Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր և եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։ 3 հոգի

5 Հայր ու որդի երկու ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։ 2 ժամ

6 Երկու ձուն եփվում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։ 10 րոպեում

7 Սագը երկու ոտքի վրա կանգնած 2կգ է։ Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա։ 2 կգ

8 Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։ 7 խնձոր

Posted in Մայրենի 5

Վարժ

59.- Առածներն ընդգծված բառերի հականիշները լրացրո՛ւ։

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու  ծառին քար կգցեն։

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր։

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտը ճանապարհը չի իմանա։

Թացն էլ չորի հետ վառվում է։

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։

Հագուստի նորն է լավ, ընկերոջը հինը։

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։

62․- Հականիշ բառերով կապակցություններ կազմի՛ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել։

Բարի-չար

Լավություն սիրող, բարեսիրտ, գթոտ: Բարի մարդ

Չարաճճի, անհանգիստ: Չար երեխա

Խելացի — անգրագետ

Խելոք, հասկացող, խելամիտ

Ոչ գրագետ, գրել-կարդալ չիմացող

63․- Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի՛ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ։

-Ցերեկը լուսավոր է, իսկ գիշերը՝ մութ։

-Ցերեկը աշխուժ եմ, իսկ գիշերը՝ հոգնած։

64․-Ամառն ու ձմեռը նկարագրի՛ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ։

-Ամառը տաք է, իսկ ձմեռը՝ սառը։

65․- Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի՛ր նախադասությւոններ։

-Սեր- զգացում։ Հայրենիքի սերը բարձր է ամեն բանից։

-Սեր- կաթի։ Ես սիրում եմ կաթի սերը։

-Հոր-փոս։ Մայրիկի խոսքը չլըսողը փոսը կնկընի։

Հոր-հայր։ Հոր ներկայությունը կարևոր է։

66․- Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրության կամ հնչողություն ունեցող, բայց իմնաստով տարբեր բառերին։

 Նույնանուն։

67․-Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի՛ր նախադասություններ։

-Հոտ- բուրմունք։ Ես սիրում եմ վարդի հոտը։

-Հոտ-ոչխարների խումբ։  Ոչխարների խումբը կոչվում է հոտ։

-Արի-քաջ։ Հայ զինվորները արի են։

-Արի-եկուր։ Սփյուռքի հայ ժողովուրդ արի տուն՝ ձեր հայրենիք։

68․- Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ։

Մարտ – ամիս

Մարտ – կռիվ

 սեր – զգացում

սեր – կաթի

հոր – հայրիկ

հոր-փոս

հոտ – բուրմունք

հոտ- ոչխարների խումբ

անտառ – կենդանիներ ապրած տեղ

անտառ- առանց տառ

արի – քաջ

արի — եկ

 կար – հագուստի

 կար — անցյալ

69․- Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի՛ր։

-Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէի ասի։ (Կարճ կապեր, երկար չէր)

-Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ։ (Կարճ կապեր, երկար չէր)

-Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված։ (Խոնարհ էր, իջեցներ)

-Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր։(Խոնարհ էր, իջեցներ)

-Դռան ժանգոտ փակի վրա ինչ որ թուղթ դրեց ու գնաց։(Կողպեքի, ծածկի)

-Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի։(Կողպեքի, ծածկի)

70․- Որոշի՛ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում։

-Հեռվում երևացին նավեր։ (ի՞նչ, ինչե՞ր)

-Հեռվում երևացողը նավ էր։ (ի՞նչ, ինչե՞ր)

-Քաղաքում կային այգիներ։ (ի՞նչ, ինչե՞ր)

-Դա քաղաքի ամենամեծ այգին էր։ (ի՞նչ, ինչե՞րը)

-Ի՜նչ ծանոթ ձայն էր։ (ի՞նչ, ինչե՞ր)

-Դրսից ծանոթ ձայներ էին լսվում։ (ի՞նչ, ինչե՞ր)

-Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք։ (ի՞նչ, ինչե՞ր)

-Ձեր տղան էր եկել։ (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն։ (ո՞վ, ովքե՞ր)

-Դա առաջնորդին ծանոթ նետ էր։ (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

-Տղան փետուրներից սարքել էր նետեր։ (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

-Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր։ (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Posted in Մայրենի 5

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
  4. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները: