В разных обществах существуют разные системы и традиции воспитания.
В Англии, например, считается, что родительская любовь и забота вредят ребёнку. Баловать детей – значит портить их. Англичане с детства приучаются к самостоятельности и ответственности.
В Японии же принято ни в чём не ограничивать детей. В первые годы жизни им ничего не запрещают, не давая повода для слёз. Японцы стараются больше хвалить, чем наказывать малышей. Они окружены любовью и заботой. Детей учат уважать старших и быть преданными семье. В воспитании ребёнка традиционно принимают участие все члены семьи.
В современной испанской семье обычно бывает один ребёнок, который становится предметом обожания для родителей. Ему позволено всё: его не ругают, разрешают капризничать и шуметь. На него не повышают голос, постоянно целуют и играют с ним.
Словарь:
воспитание – դաստիարակություն
забота – հոգատարություն
баловать – երես տալ
ответственность – պատասխանատվություն
ограничивать – սահմանափակել
Послетекстовые задания
Ответьте на вопросы:
Какие традиции воспитания существуют в Англии, Японии и Испании?
Какая модель воспитания вам больше нравится и почему?
Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.
– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Այս առակը ինձ սովորեցրեց որ որ ագահությունը լավ բան չէ և ուրիշի կատարած լավությունը պետք է գնահատել։ Իմ կարծիքով այս առակի հիմնական ասելիքը այն է որ մարդ պետք է անշնորակալ չլինի։
Բնութագրի՚ր կույրին: Կույրը՝ ագահ, չտես և անշնորհակալ է։
2․ Աստղանիշները փոխարինե՛ք այն թվանշաններով, որոնց դեպքում կատարված գումարումը ճիշտ կլինի․
+
6
8
0
4
4
4
6
7
1
1
2
7
1
+
7
1
2
3
7
2
9
9
6
3
1
0
1
2
0
0
+
3
7
6
3
9
9
9
9
1
3
7
6
2
3․ Որո՞նք են այն ամենամեծ և ամենափոքր վեցանիշ թվերը, որոնք կարելի է գրի առնել՝ մեկական անգամ գործածելով 2, 7, 1, 0, 3, 5 թվանշանները։
1)753210 ամենամեծ
2)102357 ամենափոքր
4․ Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400 աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի ամանների քանակը։
Լուծում
1)7200-5400=1800 անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի ամանների քանակը։
Տնային առաջադրանքներ
1․ Կատարե՛ք գումարում
5992+3779
5
9
9
2
+
3
7
7
9
9
7
7
1
3207+8034
3
2
0
7
+
8
0
3
4
1
1
2
4
1
23051+4158
2
3
0
5
1
+
4
1
5
8
2
7
2
0
9
77528+19056
7
7
5
2
8
+
1
9
0
5
6
9
6
5
8
4
2․ Աստղանիշները փոխարինե՛ք այն թվանշաններով, որոնց դեպքում կատարված գումարումը ճիշտ կլինի․
+
5
5
3
1
8
6
+
3
3
7
4
2
2
7
5
9
3. Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ։ Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ։ Քանի՞ էջ կա գրքում։
Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայական գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում: Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկնքին նայելիս մենք տեսնում ենք բազմաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:
Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիեզերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տարբեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կարելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:
Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չափերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արեգակը միջին մեծությամբ աստղ է:
Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միավորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:
Դեռևս հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաստեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակտիկան, որում գտնվում են նաև Արեգակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակտիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:
Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորությունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստղերի միջև հեռավորությունից մոտավորապես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
1․ Աննան գնեց 10 տուփ քաղցրավենիք՝ յուրաքանչյուրը 1600դրամով, և 5 միանման տորթ։ Այդ ամենի համար վճարեց 36000 դրամ։ Աննան քանի՞ դրամ վճարեց մեկ տորթի համար։
Լուծում
1) 10.1600=16000
2) 36000-16000=20000
3) 20000:5=4000
Դահլիճում կա 20 կարգ։ Երբ յուրաքանչյուր կարգում եղած տեղերի քանակը ավելացրին 5-ով, դահլիճի բոլոր տեղերի քանակաը դարձավ 540։ Սկզբում քանի՞ տեղ կար յուրաքանչյուր կարգում։
Լուծում
1)20×5=100
2)540-100=440 տեղ կար յուրաքանչյուր կարգում։
3.Աղջիկը 2 տարեկան է։ Հայրը նրանից մեծ է 30 տարով։ Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից։ Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց։ Լուծում 1)30+2=32 16 անգամ է հայրը մեծ աղջկանից։ 2)32+4=36 18 անգամ է հայրը մեծ աղջկանից։
4.Մի արտադրամասում կար 53 հաստոց, իսկ մյուսում՝ 12-ով ավելի։ Երկրորդ արտադրամասում ավելացրին ևս 17 հաստոց։ Ընդամենը քանի՞ հաստոց եղավ երկու արտադրամասերում։ Կփոխվի՞ արդյոք հաստոցների այդ քանակը, եթե հաստոցներն ավելացնեն առաջին արտադրամասում։ Լուծում 1)53+12=65 2)65+17=82 3)65+82=147 4)Այո Տնային առաջադրանքներ․ 1․ Գրքում կա 532 էջ։ Տղան ամեն օր կարդում է 37 էջ։ Կկարողանա՞ նա կարդալ ամբողջ գիրքը 2 շաբաթում։ Լուծում 1)37.14=518 այո 2․ Հացի գործարան պետք է տանել 240տ ալյուր։ Բեռնատար մեքենայում տեղավորվում է 3տ ալյուր։ Քանի՞ մեքենա կպահանջվի, եթե յուրաքանչյուր մեքենան կարող է կատարել 4 ուղերթ։
Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։ Լուծում 1)56.16=896 2)896-837=59 5․ Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։ Լուծում 1) 256 2)256+80=336 3)336+112=448 էջ կա երրորդ գրքում
Դասարանական առաջադրանքներ․ 1․ Գտե՛ք առաջին երեք կարգային միավորների գումարը։
0+1+2=3 2․ Գտե՛ք ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի գումարը։
999+1000=1999 3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը՝ հաշվել առավել հարմար եղանակով։ 150+200+250=(150+250)+200=600 796+100+4+250=(796+4)+(100+250)=1150 38000+6550+2000=(38000+2000)+6550=46550 4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։ 39+13+87=(13+87)+39=139 196+17+283=(283+17)+196=496 1032+968+255=(1032+968)+255=2255
Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։ 64+18+36=(64+36)+18=118 393+8+92+107=(393+107)+(8+92)=600 2059+2311+441+689+14=(2059+441)+(2311+689)+14=5514
6․ Մեքենան առաջին օրն անցել է 115կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Երրորդ օրը մեքենան անցել է 10կմ-ով ավելի, քան առաջին երկու օրում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։
Լուծում
1)115
2)115+15=130
3)130+10=140 կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։
7․Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ։ Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար։
Լուծում
1)18000.12=216000 դրամ
Տնային առաջադրանքներ․ 1․ Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի գումարը։
10000+99=10099 2․ Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու եռանիշ թիվ, որոնց գումարը քառանիշ է։
400+400=800
500+500=1000 3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով։ 6480+224+500+20=(6480+20)+(500+224)=7224 12000+6214+8000=(12000+8000)+6214=26214 7480+364+500+20=(7480+20)+(500+364)=8364 4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։ 57+60+40=(60+40)+57=157 101+999+1001=(999+101)+1001=2101 333+6667+1992=(6667+333)+1992=8992
Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։ 276+9+24+91=(276+24)+(91+9)=400 1035+49+465+101=(1035+465)+(101+49)=1650 654+17+346+250+750=(654+346)+(750+250)+17=2017
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ: Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ: Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են: Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են: Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ: Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից: Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ: Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել: Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանկվում է Ca, կադմիումր (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորր (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով: Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր: Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Քիմիական տարրը
Քիմիական նշանը
Արտասանությունը
Ազոտ
N
էն
Ալյումին
Al
ալյումին
Ջրածին
H
հաշ
Թթվածին
O
о
Երկաթ
Fe
ֆեռում
Պղինձ
Cu
կուպրում
Արծաթ
Ag
արգենտում
Ոսկի
Au
աուրում
Կապար
Pb
պլումբում
Ցինկ
Zn
ցինկ
Ածխածին
C
ց
Ծծումբ
S
էս
Ֆոսֆոր
P
պե
Քլոր
Cl
քլոր
Բրոմ
Br
բրոմ
սիլիցիում
Si
սիլիցիում
Հարցեր
Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
2. Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: