Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ծվեններ-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ:
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
մամուռ-Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս, որ զուրկ Է արմատներից ու ծաղիկներից:
2․ Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային: Անտառի վրա ամպերի կտորներ կաին։
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Ձայներ էին լսվում անտառում այնքա՜ն։
գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Անտառի ծառերի տերևները շարժվում էին։
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում: Եղանակը ցրտել է Եղյամը նստեր է սպիտակ սունկի գլխուն։
- Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Անտառը երբեք չի քնի, սիրում եմ շատ անտառի արձագանքի ձայները, որ մեղմ գամին օրոր կասի օրորելով ծառերը։
4․ Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
Անտառի վրա հավաքվել էին ամպի կտորներ։Տարբեր ձայներ էր լսվում անտառից։Անձրևից հետո բույսերի բուրմունք էր տարածվում։ Ցրտից ծառերը սառել էին և պատված էին սառույցով։ Լսվում էր ուժեղ ամպրոպի ձայնը։Եղնիկը իր ձագի հետ անտառում ման էր գալիս։Իսկ որսորդը փորձում էր որս գտնել, բայց անձրևը վերացրել էր հետքերը։Փայտահատը փայտն էր սղոցում։ Տան արջև կրակ էր վառված։ Քամին շարունակում էր ծառերը ուժեղ օրորել։
5․Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
6․ Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները:
կապույտ, ծովագույն
մշուշ, մեգ
կածան, արահետ
եղյամ, շաղ
հողմ, փոթորիկ
որսկան, որսորդ