Posted in Մայրենի 5

Հայոց Լեզվի վարժ․ 72․․․․․․․76

72․- Կետերի փոխարեն գրի՛ր փակագծներում տրված համապատասխան բառը, կամ արտահայտությունը։ 

-Ծառերին արթնացողը քամին էր (քամին էր, քամիներ)։ 

-Այդ օրվանից հետո շատ   քամին (քամին էր, քամիներ) են փչել։ 

-Տարբեր պարեր (պաեր, պար էր) են սովորեցնում դպրոցում։ 

-Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր)։ 

-Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն)։ 

-Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն  (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի։ 

-Թող հենց հիմա աչքերը   փակեն (փակ են, փակեն) ու քնեն։ 

-Բոլոր դռները փակ են  (փակ են, փակեն), միթե՞ տանը մարդ չկա։ 

-Անծանոթ համ էր  (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել։ 

-Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն։ 

73.- Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով։ 

-Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս։(տանչում էր) 

-Հանկարծ սիրտը դող ընկավ, բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու։ (վախեցավ )

-Ա՛յ քեզ պատմություն, լսողները մազերը բիզ-բիզ էին կանգնել։ (զարմացել էին )

Մի մատ երեխա, բայց ինչե՜ր գիտի։ (Փոքր)

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը։(Հիվանդ) 

74․- Փորձի՛ր բացատրել,  թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում է «շրջված», «փոխված»։ 

— Փոխաբերական իմաստ ունենալուն համար։

75․- Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր։ 

-Սիրտ տալ՝ օգնել կյանքով

-Հոգին առնել՝ սպաննել

-Գլուխը կորցնել՝ խելագարվել

-Արևը խավարել՝ մթնել

-Հալից ընկնել՝ ուժաթափվել

-Սիրտը վկայել՝ իմանալ

-Երես դարձնել՝ նեղանալ

-Սիրտ անել՝ համոզել

-Բկին չոքել՝ հենվել

76․- Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի՛ր։ 

Աչքի ընկնել- Այգում աչքիս ընկա

-Ուղիղ իմաստով՝ Այգում աչքիս ընկավ չարաճճի շունը։

-Որպես դարձվածք՝ Ծույլ աշակերտը ուսուցչի աչքից ընկավ։

ձեռք քաշել- 

-Ուղիղ իմաստով՝ Խաղի ժամանակ ձեռքը քաշեց

-Որպես դարձվածք՝ Գողը ձեռքը քաշեց վատ ընկերներից։

գլուխ պահել- 

-Ուղիղ իմաստով՝ Բարձահասակը գլուխը միշտ բարձր է պահում։

-Որպես դարձվածք՝ Հպարտ մարդը գլուխը պահում է։

ոտքի վրա ծայրին հասցնել- 

-Ուղիղ իմաստով՝ Մարիկիս առավոտվանից ոտքի վրա է աշխատում։

-Որպես դարձվածք՝ Ոտքի վրա ժողով չի գումարվում։

օրերը հաշվված են- 

-Ուղիղ իմաստով՝  Հիվանդների օրերը հաշվված են։

Posted in մաթեմ 5

Ուղիղ, հատված և ճառագայ

Բեկյալ, բեկյալ գծի երկարություն

Տնային առաջադրանքներ

1․ Քանի՞ հատված է պատկերված։ 4 հատված

2 Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված դեցիմետրով, եթե AD=190սմ, AB=25սմ, BC=85սմ:

Լուծում

1)25+85=11

2)190-110=80=CD

3 Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված միլիմետրով։ Եթե AB=5սմ, BC=7սմ, CD =9սմ։

Լուծում

1)5+7+9=21=ABCD

4 Երկու մարդկանց հասակների գումարը 3մ50սմ է։ Նրանցից մեկի հասակը մյուսի հասակից մեծ է 10սմ-ով։ Որքա՞ն է նրանցից յուրաքանչյուրի հասակը։

Լուծում

1)350-10=340

2)340:2=170

3)170 և 180

Posted in Բնագիտություն 5

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

ուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկար  1-ում:

1l                                                                                                                                                      նկ 1

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Լուսինը պտտվում է երկրի շուրջ և իր առանցքի շուրջ ,որը տևում է 27 օր 7ժամ։Այդ պատճառով լուսնին տենում ենք մեկ կողմից։

  1. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը

Փուլեր են կոչվում լուսնի տեսանելի մասերն։Մենք աստիճանաբար տեսնում ենք ,որ լուսինը մեծանում և փոքրանում է։Դա ժամանակ առ ժամանակ կրկնվում է։Այդ կոչվում է լուսնի փուլեր։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերեվույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնորթով։Կան բարձր լեռնաշղթաներ կան նաև շաթ խառնարաններ ,որոնք առաջացել են հրաբուխի ժայտքումից և երկնաքարերի հարվածներից։

  1. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսինը չունի մթնոլորտ ,որի պատճառով ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև +120oC իսկ գիշերը նվազում է մինցհև -160oC։Լուսնի վրա նաև բացակայում է թթվածինը և ջուրը այդ իսկ պատճառով այնտեղ կյանք գոյություն չունի։

  1. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին։Տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը վայրէջք կատարեցին լուսնի վրա «Ապոլոն-11» տիեզերանավով։

  1. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Posted in Բնագիտություն 5

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երկրի տարեկան պտույտը պայմանավորված է տարվա չորս եղանակների կանունավոր հերթափոխը։Այդ հերթափողիցել կախված է տարվա ,որ եղանակն է։Գարուն,ամառ,աշուն,ձմեռ։

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր։

Դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր։

Սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Մարտի 21-ից միչև սեպտեմբերի 23-ը Հյուսիսային բևեռում ցերեկ է ,որը տևում է 6 ամիս և կոչվում է բևեռային ցերեկ։Նույն ժամանայ Հարավային բևեռում գիշեր է ,որը կոչվում է բևվեռային գիշեր։

4. Ո՞րն է նահանջ տարին:

Ամեն չորորդ տարին նահանջ տարի է։Փետրվար ամսին ավելանում 1 օր և 28 օրը դառնում է 29 օր։Հետևամբար տարվա 365 օրին ավելանում է նույնպես 1 օր և դառնում է 366 օր։