Լինում է չի լինում մի խելացի և արդարամիտ թագավոր է լինում։ Այդ թագավորը ուզում էր իր թագը հանձնել այն որդուն, որը կկարողանա ամենապիտանի բանով լցնել իր ձեռքով շինած շտեմարանը։
Յուրաքանչյուր որդի երեք անգամ քառասուն օր թափառեցավ աշխարհե աշխարհ և եկան, հասան իրենց հոր մոտ և հայտնեցին իրենց կարծիքը։
Թագավորը հավանեց ամենափոքր որդու կարծիքը, որը ուզում էր լույսով լցնել շտեմարանը։
Թագավորը իր գահը հանձնեց իր փոքր որդուն։

