Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում է ինքնին.
-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.
Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով` ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:
-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:
-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի
Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ծորում- Թանձր ու կպչուն հեղուկի վերևից ներքև անընդմեջ ծլլացող շիթ:
բոսոր-Դեղնին տվող կարմիր, ծիրանագույն:
դալկահար- Գույնը գցած, գունատ:
ցող- Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:
- Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
ջրի երազ— ջրին էր երազում
ստրուկ աշխարհ— ծառա աշխարհ
- Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
Մարդու և կենդանու համար ամենաթանկ բանը կյանքն է։
- Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:
-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի
Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ: