Posted in Մայրենի 5

81․- Ուշադրություն դարձրու Ա և Բ խմբերի բառերի կազմությանը, փորձի՛ր բացատրել տարբերությունը։

Ա․ Մարդ․ տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի։ պարզ (արմատ)

Բ․ Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար։  բաղադրյալ (բարդ և ածանցավոր)

82․- Տրված բառերը բաժանի՛ր երկու խմբի տե՛ս (81-րդ վարժությունը)։ Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն, շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն։

           Արմատ, պարզ                                                             բաղադրյալ

           Նկար                                                                            Ուրախություն

           Գլուխ                                                                            փետրագնդակ

           Հինգ                                                                            նորություն                                                                                

             ուրախ                                                                          երկմտություն

             փետուր                                                                        շաբաթական

              շյուղ                                                                              օրացույց

              գրպան                                                                          գլխակորույս

              քաղաք

             անուն

83․- Ինքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը ընդհանուր անուններ գտի՛ր բառաշարքի համար և տրված նախադասությունները լրացրո՛ւ։

Ա խմբում  պարզ բառեր են, որովհետև  բաժանել չի կարելի։

Բ խմբում  բաղադրյալ բառեր են, որովհետև բաժանել կարելի է։

85․- Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի՛ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացրո՛ւ։

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր պարզ բառեր են, օրինակ՝ ծով, նկար, կապույտ, երգ, խաղ, կարմիր։                                                                    ։

Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի բաղադրյալ  բառեր են․ օրինակ՝ հեռախոս- հեռ+ա+խոս, բարկություն- բարկ+ություն, գլխարկ- գլուխ+արկ, ժամացույց- ժամ+ա+ցույց։

86․- Տրված բառերն ընդհանուր մասերը գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի՛ր և տրված բառերը բացատրի՛ր։

Ա․- Կտցաձև, կտցահարել, կտցաչափ- կտուց

Կտցաձև- Կտուցի ձև ունեցող

Կտցահարել- Կտուցով խփել՝ հարվածել

Կտցաչափ- Թռչունի կտուցի չափ

Բ․- Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն- ուղիղ

Ուղղագրություն- Տվյալ լեզվի գրության կանոնների ամբողջությունը

 Ուղղագիծ- Ուղիղ գիծ կազմող՝ ձևացնող:

 Ուղղամիտ- Արդարամիտ

 Ուղղություն- Այն կետը՝ կողմը, դեպի որն ուղղված է գործողությունը

Գ․- Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել- ուղիղ

Ուղեկից- Մեկի ուղևորության ընկեր

 ուղևոր- Փոխադրամիջոցներով ճամփորդություն կատարող մարդ

 ուղեմոլոր- Ուղուց՝ ճանապարհից շեղված

 ուղևորվել- ճանապարհ ընկնել

Անհայտ's avatar

Հեղինակ՝

6-6

Թողնել մեկնաբանություն