Day: 30.11.2020
Articles 2
Articles 1
Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ
Իմ կարծիքը այս ֆիլմի մասին, թե մարդ մարդու հավասար է, կապ չունի թե թագավոր ես, թե սովորական մարդ ես։ Այս աշխարհում ամենամեծը Աստված է։
Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:
Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.
-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:
-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:
-Այո՛:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
-Հետո վեզիր:
-Հետո՞:
-Փոխարքա:
-Հետո՞:
-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:
-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:
-ցնցոտիների- Մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր, գրգլյակ:
-դերվիշ- (փոխաբերական) Անհասկացող՝ բթամիտ մարդ:
-Շքախմբի-Բարձրաստիճան մարդկանց ուղեկցող պաշտոնական մարդկանց խումբ:
-անպատկառ- Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ:
-անվրդով- Չհուզված, անխռով, խաղաղ: