I want to be a police man.
He stop a cars, arrest people and fine people.
I want to be a police man.
He stop a cars, arrest people and fine people.
Աշունը իմ ամենասիրելի տարվա եղանակն է։
Սակայն 2020-ի աշնան սկսվեց պատերազմը։ Ես պատկերացնում եմ, որ տերևների փոխարեն թափվում են մեր հայ հերոսների արյունը։ Ուզում եմ պատերազմը շուտ վերջանա և էլ էս աշունը չկրկնվի։
Հաջորդ աշունները լինեն խաղաղ հայրենիքով։

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ
Ընկեր Տաթևի և ընկեր Անժելայի հետ կատարեցինք տարբեր աշխատանքներ: Միջավայրը խնամեցինք, մաքրեցինք որոշ հատվածներ: Այնուհետև կտորները կտրատեցինք փոքր չափսերի՝ քողարկիչ ցանց գործելու համար:
Հյուսիսում շարունակում ենք կատարել աշնանային, բակային երկրագործական աշխատանքներ: Ընկեր Տաթևի և ընկեր Անժելայի հետ աշխատում ենք բակում, մեր միջավայրն ենք խնամում…Ավելին՝ տեսանյութում
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Հարցեր և առաջադրանքներ
ծվեններ-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ:
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
մամուռ-Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս, որ զուրկ Է արմատներից ու ծաղիկներից:
2․ Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային: Անտառի վրա ամպերի կտորներ կաին։
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Ձայներ էին լսվում անտառում այնքա՜ն։
գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Անտառի ծառերի տերևները շարժվում էին։
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում: Եղանակը ցրտել է Եղյամը նստեր է սպիտակ սունկի գլխուն։
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Անտառը երբեք չի քնի, սիրում եմ շատ անտառի արձագանքի ձայները, որ մեղմ գամին օրոր կասի օրորելով ծառերը։
4․ Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
Անտառի վրա հավաքվել էին ամպի կտորներ։Տարբեր ձայներ էր լսվում անտառից։Անձրևից հետո բույսերի բուրմունք էր տարածվում։ Ցրտից ծառերը սառել էին և պատված էին սառույցով։ Լսվում էր ուժեղ ամպրոպի ձայնը։Եղնիկը իր ձագի հետ անտառում ման էր գալիս։Իսկ որսորդը փորձում էր որս գտնել, բայց անձրևը վերացրել էր հետքերը։Փայտահատը փայտն էր սղոցում։ Տան արջև կրակ էր վառված։ Քամին շարունակում էր ծառերը ուժեղ օրորել։
5․Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
6․ Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները:
կապույտ, ծովագույն
մշուշ, մեգ
կածան, արահետ
եղյամ, շաղ
հողմ, փոթորիկ
որսկան, որսորդ
1․ Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը
20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։
14։35 ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին
2․ Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13-ին՝ ժամը 12-ին, և ճանապարհին են
գտնվել 8օր 19ժ։ Ամսի քանիսի՞ն են նրանք հասել որոշված վայրը։
Հունիսի 22-ին ժամը 7։00-ին։
3․ Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։ Որքա՞ն է երկու
ձմերուկների զանգվածը։
1)4 կգ 700 գ
2)4 կգ 700 գ․2 ժ=8 կգ 1400 գ=9 կգ 400 գ
3)4 կգ 700 գ + 9 կգ 400 գ= 13 կգ 1100 գ=14 կգ 100 գ
4․ Ինքնաթիռը թռչում է 720կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1
րոպեում և քանի՞ մետր՝ 1 վայրկյանում։
1) 720:60=12 կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1 րոպեում
2)720.1000=720000մ/ժ
3)720000:3600=200 մ/վ
5․ Քամու արագությունը 5մ/վ է։ Ինչքա՞ն կլինի նրա արագությունը՝ արտահայտված
կիլոմետր-ժամերով։
1)???