Posted in մաթեմ 5

Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ

Դասարանական և տնային առաջադրանքներ․

1․ Ո՞ր թվերն են համապատասխանում`A, B, C, D, E, F կետերը կոորդինատային ճառագայթի վրա։

Ա)A(1), B(4), C(5), D(9), E(11), F(16)

բ) A(2), B(5), C(6), D(7), E(10), F(12)

2․ O կետից ի՞նչ հեռավորություն ունեն P, R, S, T կետերը․

Ա)8

Բ)12

3․ Տրված են չորս կետեր, որոնցից ոչ մի երեքը չեն գտնվում մի ուղղի վրա։ Յուրաքանչյուր երկու կետով ուղիղ են տարել։ Քանի՞ ուղիղ է տարված։

12 ուղիղ է տարված

4․ Գտե՛ք այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը հավասար է 48-ի։

15+16+17=48

5․ Տասնիննհարկանի շենքի առաջին մուտքում գտնվում են 1-76 համարներով բնակարաններ։ Ո՞ր հարկում է 65-րդ բնակարանը։

Տասնյոթներորդ հարկում է 65-րդ բնակարանը։

6 Երկու բրիգադներ, միասին աշխատելով, պատրաստել են 240 աթոռ։ Մի բրիգադը պատրաստել է օրական 26 աթոռ, մյուսը՝ 22։ Ընդամենը քանի՞ աթոռ է պատրաստել բրիգադներից յուրաքանչյուրը։

130 և 110

Posted in Մայրենի 5

Ինձ համար ամենաթանկ բանը

Ինձ համար այս աշխարհում ամենաթանկ բանը՝ փողն է, որվհետև առանց փողի չես կարող ապրել, չես կարող քո պետքերը հոգալ, կարքին սնունդ չես կարող ստանալ։

ՍԱԿԱՅՆ փողով կյանք չես կարող վերցնել։

Investors Continue to Put More Money in Cash. What That Means for Stocks. |  Barron's
Posted in Անգլ 5

Shoushi

The Shoushi fortress is one of the main attractions of the city. The inner walls of the castle, built in the XVIII century by meliks of Varand, are almost completely preserved. 

Շուշիի ամրոցը քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Գրեթե ամբողջությամբ պահպանված են ամրոցի ներքին պարիսպները, որոնք կառուցվել են 18-րդ դարում Վարանդի մելիքների կողմից:

Posted in Բնագիտություն 5

Տիեզերք. Ամփոփիչ թեստային աշխատանք


Ո՞ր պնդումներն են ճիշտ:

1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով: ճիշտ
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով: Սխալ
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա։ Ճիշտ

Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը  Արեգակն է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է մեկ տարվա ընթացքում:
3. Լուսինը Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

Posted in Մայրենի 5

Տնային

Առաջադրանքները  տեղադրի՛ր բլոգումդ և աշխատի՛ր:

  1. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:

Թագավորը շատ խելացի և  արդարամիտ մարդ է։

2․ Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ: 

Այո, որովհետև մթության մեջ ոչինչ չես կարող տեսնել և անել։

3․ Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Թագավորը, երեք որդիները, պալատակաները։

4․ Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք  գործածելով՝

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք

Գլուխ տալ,

ուղիղ իմաստով, Տղան դպրոց գնաց ուսուչիչներին գլուխ տվեց։

որպես դարձվածք, ֆուտբոլիստը գնդակը գլխով տվեց։

աչքը մտնել,

ուղիղ իմաստով, Եղբորս մատը աչքիս մտավ։

որպես դարձվածք, Դասերս շուտ արեցի մայրիկիս աչքը մտա։

ձեռք ձեռքի տալ,

ուղիղ իմաստով, Ընկերներով ձեռք ձեռքի տվեցինք և հաղթեցինք։

որպես դարձվածք, Թուրքը և Ատրպեյճանը իրար ձեռք ձեռքի տալով Շուշին վերցրեցին։

(ինչ-որ բանի) տակ մտնել:

ուղիղ իմաստով , Ընկեներով քայլում էի ծառի տակ մտա։

որպես դարձվածք, Վնասների պատճառով պարտքի տակ մտա։

Posted in Մայրենի 5

Ամենապիտանի բանը

Լինում է չի լինում մի խելացի և արդարամիտ թագավոր է լինում։ Այդ թագավորը ուզում էր իր թագը հանձնել այն որդուն, որը կկարողանա ամենապիտանի բանով լցնել իր ձեռքով շինած շտեմարանը։

Յուրաքանչյուր որդի երեք անգամ քառասուն օր թափառեցավ աշխարհե աշխարհ և եկան, հասան իրենց հոր մոտ և հայտնեցին իրենց կարծիքը։

Թագավորը հավանեց ամենափոքր որդու կարծիքը, որը ուզում էր լույսով լցնել շտեմարանը։

Թագավորը իր գահը հանձնեց իր փոքր որդուն։

Old King stock illustration. Illustration of colorful - 56325816
The King Crane - YouTube
Old King stock illustration. Illustration of colorful - 56325816

Posted in Բնագիտություն 5

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երկրի տարեկան պտույտը պայմանավորված է տարվա չորս եղանակների կանունավոր հերթափոխը։Այդ հերթափողիցել կախված է տարվա ,որ եղանակն է։Գարուն,ամառ,աշուն,ձմեռ։

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր։

Դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր։

Սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Մարտի 21-ից միչև սեպտեմբերի 23-ը Հյուսիսային բևեռում ցերեկ է ,որը տևում է 6 ամիս և կոչվում է բևեռային ցերեկ։Նույն ժամանայ Հարավային բևեռում գիշեր է ,որը կոչվում է բևվեռային գիշեր։

4. Ո՞րն է նահանջ տարին:

Ամեն չորորդ տարին նահանջ տարի է։Փետրվար ամսին ավելանում 1 օր և 28 օրը դառնում է 29 օր։Հետևամբար տարվա 365 օրին ավելանում է նույնպես 1 օր և դառնում է 366 օր։

Posted in Բնագիտություն 5

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկար  1-ում:

1l                                                                                                                                                      նկ 1

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Լուսինը պտտվում է երկրի շուրջ և իր առանցքի շուրջ ,որը տևում է 27 օր 7ժամ։Այդ պատճառով լուսնին տենում ենք մեկ կողմից։

  1. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը

Փուլեր են կոչվում լուսնի տեսանելի մասերն։Մենք աստիճանաբար տեսնում ենք ,որ լուսինը մեծանում և փոքրանում է։Դա ժամանակ առ ժամանակ կրկնվում է։Այդ կոչվում է լուսնի փուլեր։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերեվույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնորթով։Կան բարձր լեռնաշղթաներ կան նաև շաթ խառնարաններ ,որոնք առաջացել են հրաբուխի ժայտքումից և երկնաքարերի հարվածներից։

  1. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսինը չունի մթնոլորտ ,որի պատճառով ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև +120oC իսկ գիշերը նվազում է մինցհև -160oC։Լուսնի վրա նաև բացակայում է թթվածինը և ջուրը այդ իսկ պատճառով այնտեղ կյանք գոյություն չունի։

  1. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին։Տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը վայրէջք կատարեցին լուսնի վրա «Ապոլոն-11» տիեզերանավով։

  1. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Posted in Մայրենի 5

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց  որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես  վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը,  նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի  կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր  այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել  աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է  աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին  բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում  ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ  թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում  ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բան, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան  տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում  ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը:  Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը  աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու  գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու  ժողովուրդը ամբողջ: 

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը «հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր  անհասկանալի բառերը և բացատրի՛ր:  շտեմարան-  Հացահատիկներ՝ ալյուր ևն պահելու շենք՝ շինություն, պահեստ, ամբար: շեմք- Դռան շրջանակի ներքևի ու վերևի փայտերից յուրաքանչյուրը: ահագնություն- Ահագին լինելը: գայիսոն- Արքայական գավազան, որպես իշխանության խորհրդանիշ:
     
  2. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: 

    Երկիր- Երկրագունդ

    Իմաստուն- խելացի

    վեհ կամք- բարձր կամք

    շտեմարան- ամբար

    փափագ- Ցանկություն

    ուղի- Տարածություն

    բարքեր- կենցաղ

     
  3. Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր: 

     Ամենապիտանի- անպետք

    Վառեց- մարեց

    Իմաստուն- անխելք

    Լույս- մութ

    Լցնես- դադարկես

    երիտասարդ — ծեր